Vօlvo շվեդական ավտոմոբիլային կոնցեռնը ավտոմեքենաների համար մշակել է շուրջօրյա հետևելու նոր տեխնոլոգիա՝ գրում է MIGNews-ը:

Նորույթը կարողանում է վերլուծել շրջապատող հանգամանքները իրական ժամանակի ռեժիմով: Համակարգը կարող է ավտոմեքենայի սեփականատիրոջն օգնություն ցուցաբերել դրա կառավարման ժամանակ: Հաղորդիչները և սենսորները հետևում են օբյեկտներին վարորդների համար ոչ տեսանելի գոտիներում, վերլուծում և կանխատեսում հետիոտների, հեծանվորդների և այլ մեքենաների հնարավոր գործողությունները:

Երբ համակարգիչը պարզի, որ ավտոմեքենային կամ անցորդին որևէ բան է սպառնում, կզգուշացնի վարորդին: Եթե վերջինս անտեսի հուշումը, ավտոմեքենան ինքը նախաձեռնությունը կվերցնի իր ձեռքը՝ փորձելով խուսափել վթարային իրավիճակից:









































