Կալիֆոռնիական Ստոկտոն քաղաքում 3 զինված հարձակումների հետևանքով կիրակի զոհվել է 5 մարդ: Այս մասին հայտնում է KTLA հեռուստաալիքը:
Ոստիկանության տվյալներով՝ հանցագործությունները կապված չեն միմյանց հետ: Իրավապահները զբաղվում են հանցագործների որոնմամբ: Զոհերի ինքնությունը պարզվել է, սակայն նրանց անունները չեն հաղորդվում: Զոհվել են 19-28 տարեկան 4 երիտասարդ տղամարդ և 19-ամյա մի աղջիկ:
Ստոկտոնը համարվում է նահանգի ամենաքրեածին քաղաքը: Ընթացիկ տարում այնտեղ գրանցվել է փողոցային սպանության 45 դեպք, որից 8-ը՝ անցած շաբաթ:










































