Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտնի լրագրողուհի և իշխանությունների քննադատ Հադիջա Իսմայիլովային արգելել է դուրս գալ երկրից:
Ինչպես հայտնել է Իսմայիլովան իր ֆեյսբուքյան էջում, իրեն ձերբակալել են Բաքվից Չեխիա ուղևորվելիս: Նա այնտեղ պետք է մասնակցեր միջազգային համաժողովի: Այս մասին փոխանցում է BBC-ն:
Հադիջան համագործակցում է «Ազատ Եվրոպա» ռադիոյի ադրբեջանական ծառայության հետ:
Հոկտեմբերի 4-ին լրագրողուհուն կարճ ժամանակով ձերբակալել էին Բաքվի օդանավակայանում Ստրասբուրգից վերադառնալիս, որտեղ անցկացվել էր ԵԽԽՎ նստաշրջանը:








































