Thursday, 25 06 2026
Մաթևոսյանը հանդիպել է Bezos Earth Fund-ի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ
17:30
Մեծ Բրիտանիայում գրանցվել է հունիսի բացարձակ ջերմաստիճանային ռեկորդը՝ +36.1°C
Նոր պատմական ռեկորդ. 823,584 աշխատատեղ
17:10
Իրանի հետ ցանկացած համաձայնագիր հաշվի կառնի Պարսից ծոցի երկրների շահերը․ Ռուբիո
ԱԽ քարտուղարը մասնակցել է Ուկրաինայի վերականգման համաժողովին
16:50
Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ ոստիկանապետ է նշանակվել հայազգի պաշտոնյա
Նախորդ տարվա մայիսի համեմատ ՏԱՑ-ի հավելաճը 11.7% է եղել
16:30
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 164-ի
Ունեմ ցանկություն շարունակել առողջապահության նախարարի պաշտոնավարումը․ Անահիտ Ավանեսյան
16:10
Իտալիան հակադարձել է Ռյուտեի խոսքերին Իրանի դեմ հարձակումներում ԱՄՆ-ին աջակցելու մասին
Այլևս քողարկված խոսելու կարիք չկա․ այս ընտրարշավի ընթացում ոչ մի թաքնված թեմա չի եղել․ վարչապետ
15:50
ՖԻՖԱ-ն թույլատրել է ՌԴ մինչև 15 տարեկանների հավաքականի մասնակցությունն աշխարհի առաջնությանը
Մարդիկ «Նիժնի Տապռից» եկել են, Հայաստանը լավ չգիտեն․ վարչապետ
Թուրքիայի Մանիսա նահանգում անտառային հրդեհ է բռնկվել
Առաջիկանում ՀՀ-ԱՄՆ փաստաթուղթը կվավերացնենք և կանցնենք բուն գործընթացին․ վարչապետ
15:10
Մակրոնը և ֆոն դեր Լայենը համերաշխություն են հայտնել Վենեսուելային ավերիչ երկրաշարժերից հետո
Թուրքիան Ռուսաստանի համար ՆԱՏՕ-ի անդամ չէ՞
14:50
Հայտնի են դրամաշնորհային մրցույթի արդյունքները
Ի՞նչ հարցեր են քննարկվելու Ուրսուլա դեռ Լայենի և Մարթա Կոսի հետ Երևանում․ վարչապետի պարզաբանումը
14:30
Դիաս Կանելն ԱՄՆ-ին մեղադրել է Կուբայի դեմ անողոք պատերազմ վարելու համար
Եթե հարցերն արագ չկարգավորենք, ԵԱՏՄ-ի քայքայումը դառնալու է անխուսափելի․ վարչապետ
14:10
Իրանի ԱԳՆ-ն քննադատել է ՆԱՏՕ-ի երկրներին Թեհրանի հետ հակամարտության ժամանակ Վաշինգտոնին օգնելու համար
Մարդիկ կունենան հնարավորություն ֆինանսավորել ԶԼՄ-ներին, կուսակցություններին և ՀԿ-ներին․ վարչապետ
13:50
ԱՄՆ-ն 25 միլիոն դոլար կներդնի Փոթիի նավահանգստի ընդլայնման համար
ՀՀ-ի և Ադրբեջանի գործողությունների միջև հավասարության նշան է դրել կալուգացի օլիգարխը, ոչ թե ես
13:30
ԱՄՆ Սենատը մերժել է Իրանի հետ հակամարտության հարցում Թրամփի լիազորությունները սահմանափակող բանաձևը
«Ես քեզ եմ տալիս, դու քու ձեռով կանես ինչ անում ես»․ ընտրակաշառքի նոր դեպքեր՝ ԲՀԿ-ում․ ՀԿԿ
13:10
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 290-ը
Հայաստանում բջջային հեռախոսների սև շուկայի դարաշրջանն ավարտվում է․ Փաշինյան
Երևանում և Արմավիրի մարզում քամին տապալել է ծառեր

Քանդող պաշտոններ

ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նախորդ շաբաթավերջին հայտարարել էր, որ եռյակ չկա, և երբ սկսեն պաշտոններ բաժանել, կտեսնենք, որ եռյակ չկա: ՀՀԿ-ականը իր կուսակցությանը և կուսակցական բոսերին բնորոշ ցինիզմով անշուշտ, սակայն ըստ էության ներկայացնում է Հայաստանի, այսպես ասած, ներքաղաքական կյանքի կարևոր ասպեկտներից մեկը: Խնդիրն այն է, որ ոչիշխանական եռյակը, հիմա արդեն քառյակը այս հարցին ըստ էության ոչ միայն չի անդրադառնում, այլև անդրադարձներն էլ որակում է որպես իշխանական պատվեր, ինչը նշանակում է, որ խնդիրն ինքնին եռյակի համար շատ լուրջ խնդիր է:

Եռյակում կամ արդեն քառյակում վերջին օրերին՝ դեռ «պատմական», «համապետական» հանրահավաքից առաջ, ակտիվացան խոսակցությունները իշխանափոխության մասին: «Ժառանգությունը» ակնհայտորեն ճնշում սկսեց ԲՀԿ-ի վրա: ԲՀԿ-ն փորձեց խնդիրը լղոզել, որովհետև «Բարգավաճ Հայաստանը», ըստ էության, մտադրություն չունի պաշտոնների հարցը քննարկել «Ժառանգության» կամ ՀԱԿ-ի հետ: ԲՀԿ-ն այս հարցը քննարկելու է ՀՀԿ-ի հետ, և Վահրամ Բաղդասարյանը, ըստ էության, հենց սրա մասին է խոսում: ԲՀԿ-ին «Ժառանգությունն» ու ՀԱԿ-ը շատ են պետք ՀՀԿ-ի հետ այս հարցերը քննարկելիս՝ ինչքան հնարավոր է ամուր դիրքերի գալու համար: Սա է պատճառը, որ ոչիշխանական եռյակը իշխանափոխության վերաբերյալ հարցերում հասարակությանն անկարող է որևէ հոդաբաշխ պատասխան տալ, և ընտրվում է ամենաանհեթեթ տարբերակը՝ այ, կհասնենք իշխանությունների հեռացման և կպայքարենք հասարակության քվեն ստանալու համար:

Սա անգամ հեքիաթ էլ չէ, որովհետև հեքիաթները, ըստ էության, տրամաբանություն են ունենում: Իրականում սա անհեթեթություն է, որովհետև իշխանությունը երբեք լիովին չի բացակայում, այսինքն՝ ինչ-որ իշխանություն միշտ լինում է, հակառակ դեպքում անիշխանություն է լինում, ինչը, ըստ էության, հանցավոր իշխանությունից ավելի լավ տարբերակ չի կարող լինել:

Եվ ուրեմն հարցն այն է, թե ինչ իշխանություն է լինելու նոր ընտրություններ կազմակերպողը, որում, իբր թե, առանց Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի, պետք է անցկացվեն նոր, ազատ և արդար ընտրություններ: Այսինքն՝ խնդիրը նույնիսկ այն էլ չէ, թե եռյակում ինչպես են պաշտոնները բաժանելու: Խնդիրը հենց նոր ընտրությունների կազմակերպչի պատասխանատվության հարցն է, որը, սակայն, հասարակության առաջ ոչ մի պատասխանի չի արժանանում:

Եվ բանն էլ հենց այն է, որ եռյակը այս հարցին պատասխան չի կարող տալ, եթե առանցքային ուժը՝ ԲՀԿ-ն, այս հարցի պատասխանը փնտրում է ՀՀԿ-ի ուղղությամբ, ոչ թե ՀԱԿ-ի կամ «Ժառանգության»: Այսինքն՝ չի կարող պատասխան ձևավորվել մի հարցում, որը ըստ էության չի քննարկվում եռյակի ձևաչափում: Եվ այն դեպքում, երբ սա է առանցքային հարցը, որ սպասում է պատասխանի, որպեսզի հասարակությունը հերթական անգամ չկանգնի կոտրած տաշտակի առաջ և գործիք չդառնա ներիշխանական նոր վերադասավորումներում՝ ընդամենը մի անձին փոխարինելով մյուսով կամ մի կլանին փոխարինելով մյուս կլանով: Եվ այն, որ այս հարցը առանցքային է, և եթե չկա սրա պատասխան իրավիճակը, ըստ էության էլ ավելի վատթարով է ավարտվում: Հենց ապրիլյան՝ կառավարության հրաժարականների պահանջներն ու փոփոխություններն էին օրինակը, երբ դրվեցին հրաժարականի պահանջներ, և դրանք, ըստ էության, ի կատար ածվեցին, իսկ հետո այլևս նոր կառավարության ձևավորման հարցում ոչ մի պահանջ չդրվեց, որովհետև այս հարցում չկար որևէ կոնսենսուս քառյակի ներսում: Եվ արդյունքում քառյակի գործունեությունը (կամա թե ակամա՝ սա այլ հարց է արդեն) ի վերջո հանգեցրեց քրեաօլիգարխիկ ռեժիմի վերարտադրման և բյուրեղացման Հովիկ Աբրահամյանի կառավարության տեսքով:

Եվ քանի դեռ չկա ընդհանուր հանրությանը ներկայացվող միասնական տեսլական, նույն ճակատագրին է արժանանալու և նույն արդյունքով է ավարտվելու, այսպես ասած, ամբողջական իշխանափոխության պահանջը, եթե նույնիսկ եռյակը նման պահանջ ներկայացնի և իրականացմանը հետամուտ լինի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում