Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին շարունակում է ամփոփել տարին:
Որդու ծննդյան մասին.
«Տիագոյի ծնունդն ամենամեծ բանն է, որ պատահել է ինձ հետ: Դա մի առանձնահատուկ պահ էր իմ կյանքում»:
Չեմպիոնների Լիգայի մասին.
«Հուսով եմ՝ կկարողանանք նվաճել Չեմպիոնների Լիգայի հաղթողի կոչումը: Մենք տքնաջան աշխատում ենք, որպեսզի նորից դուրս գանք «Ուեմբլի» ու հաղթենք: Սա է մեր նպատակը, և մենք չենք պատրաստվում ետ կանգնել դրանից»:









































