Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի գիտական քարտուղար, արվեստաբան Անի Հայկազունու դիտարկմամբ, հուշարձանների պահպանությունը Հայաստանում գտնվում է միջին՝ ոչ շատ լավ, ոչ շատ վատ վիճակում:
Այս բնագավառում, նրա խոսքերով, խնդիրները շատ են, ոչ միայն մասնագետները, այլև քաղաքացին պետք է գիտակցի, թե, օրինակ, ինչ արձանի կողքով է անցնում. «Այսօր, ցավոք սրտի, մեր հասարակությունը լսել է Մարտիրոս Սարյան, Առնո Բաբաջանյան, Թորոս Թորամանյան, սակայն պատկերային առումով չի ճանաչում»: Ըստ նրա՝ խնդիրները գալիս են և՛ ներքևից, և՛ վերևից:
Նրա դիտարկմամբ, առավել խոցելի են մարզերը, քանի որ մարզերում ավելի քիչ է ուշադրությունը: Այսօր պետք է հնարավորը անել պահպանելու համար այն, ինչ մնացել է:
«Պետք է փաստել մի բան՝ որքան էլ ցավալի լինի այն, ինչ կորցրել ենք, պետք է ընդունենք, որ ժամանակի ընթացքում այն, ինչ կառուցվում է, անկախ նրանից՝ ընդունում ենք, թե ոչ, ժամանակի ընթացքում դա դառնալու է պատմություն, Հին Երևան»,- ասաց նա:
Արդյոք Երևանում հին Երևանը հիշեցնող որևէ կառույց մնացել է՝ հարցրինք։ Անի Հայկազունին նշեց, որ որոշ բան հին Երևանից մնացել է, իսկ ինչ մնացել է, պետք է պահպանել:
Ավելին՝ տեսանյութում:








































