Բժիշկները հայտնել են, որ մանգոն նվազեցնում է շաքարի պարունակությունը արյան մեջ:
Օկլահոմա համալսարանի մասնագետները հայտնում են, որ օրական 100 գրամ մանգոյի օգտագործումն օգնում է նվազեցնել արյան մեջ շաքարի բարձր պարունակությունը, հատկապես ավելորդ քաշ ունեցող ու ճարպակալմամբ տառապող մարդկանց մոտ:
Ընդ որում՝ ոչ մի բացասական ազդեցություն քաշի վրա մանգոն չի ունենում:
Գիտնականները կարծում են, որ նման ազդեցությունը կապված է այդ պտղի մեջ մեծ թվով կենսաբանորեն ակտիվ միացությունների առկայության հետ, մասնավորապես՝ մանգիֆերինի հակաօքսիդանտի, որը բարերար ազդեցություն է գործում արյան մեջ շաքարի մակարդակի վրա:
Մանգոն պարունակում է նաև բջջանյութ, որը նվազեցնում է արյան մեջ գլյուկոզայի պարունակությունը, հայտնումէ Kedem-ը:
Գիտնականները կարծում են, որ մանգոն պետք է ներառվի ավելորդ քաշ ունեցող մարդկանց սննդակարգում՝ օգնելով նրանց օրգանիզմում նվազեցնել շաքարի մակարդակը:









































