«Հիմնականում Հալեպից են գալիս: Տասը տարի առաջ Հալեպում 80 հազարանոց գաղութ էր, վերջին տասը տարվա ընթացքում՝ 40 000 դարձավ, Սիրիայից գնում էին ավելի զարգացած և դեմոկրատ երկիր: Ընկերներս նախընտրեցին Եվրոպա և հեռավոր ԱՄՆ: Հիմա էլ գալիս են այստեղ, և երբ չեն կարողանում աշխատանք գտնել, չեն կարողանում ապրել, ձգտում են մեկնել, բայց գաղթի տոկոսը մեծ չէ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոնի փոխնախագահ Ալեքսան Քարադանայանը:
Նրա կարծիքով՝ եղած օգնությունը քիչ օգնություն չէ, վիզաների հարցը լուծված է, հիմա հիմնականում բուժօգնության հարցերն են, որ նորից պետպատվեր են ուզում դառնա, ինչպես նաև սիրիահայ ուսանողների կրթությունը պետպատվեր դարձնել:
Որքանով են սիրիահայերը այս մի քանի տարիներին քաղաքական առումով կողմնորոշվել, որքանով են հետևում Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին, Ալեքսան Քարադանայանը նշեց, որ իրենք այս ալիքով անցել են Սիրիայում՝ ազատություն, անկախություն, մեզ համար հիմա հիմնական հարցը ապահով ապրելն է Հայաստանի մեջ: «Պետք է պահաջնել, բայց առանց աղմուկի, բարեփոխումներ»,- ասաց նա:
Հայաստանի ամենամեծ խնդիրը, նրա խոսքով, արտագաղթն է, մեր երազած երկրին է պետք մնանք, շենացնենք:
Ավելին՝ տեսանյութում:








































