Ինչպես գիտեք, «Եվրո-2016»-ի ընտրական փուլի շրջանակներում կայացած Հայաստան – Սերբիա խաղն ավարտվել է ոչ-ոքի` 1:1 հաշվով:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Facebook-ի իր էջում գրել է.
«Հպարտ եմ մեր ազգային թիմով: Թիմակիցներս հաղթողի հոգեբանություն ցուցաբերեցին ու արժանի են հարգանքի: Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում մեր մարզիչ Բերնար Շալանդին: Բոլորս ամբողջովին հավատում ենք քեզ, մարզի´չ: Պատրաստվենք ճամփորդությանը դեպի Ֆրանսիա: Առա´ջ, Հայաստան»:










































