Wednesday, 24 06 2026
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
21:50
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Լավրովը կասկածի տակ է դրել Թրամփի՝ Կիևին «թույլտվություն» տալու մասին լուրերը
Խնդիրը ոչ այնքան չալաբյաններն են, որքան նրանց ընտրողը. «արտաքին» մտածողություն կրում են շատերը
18:50
ԱՄՆ կառավարությունը ճնշում է գործադրում Meta-ի վրա
Պուտինը չի շնորհավորելու Փաշինյանին. ճնշումները մեծացնելու տեղ է տեսել
Նիկոլ Փաշինյանը և Նարենդրա Մոդին հեռախոսազրույց են ունեցել
Չալաբյանի ձերբակալությանը կհաջորդեն այլ ձերբակալություններ
18:10
Չինաստանում հորդառատ անձրևների պատճառով տարհանվել է 9 հազար մարդ
Ռուսաստանը անցնում է Ուկրաինայի դեմ «հայրենական պատերազմի»
17:50
Իսրայելը և Լիբանանը քննարկում են տարածքների փոխանցման տարբերակը
Հունիսի 24-ից պարզեցվել է էլեկտրացանցին միացման կարգը․ ՀԷՑ

ՕԵԿ-ը նախընտրական շտաբի ղեկավար է ընտրել

Այսօր տեղի է ունեցել «Օրինաց երկիր» կուսակցության նորընտիր վարչության անդրանիկ նիստը կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ:

Վարչությունը որոշել է 2013թ. նախագահական ընտրություններին «Օրինաց երկիր» կուսակցության մասնակցությունն ապահովելու և աշխատանքները կազմակերպելու համար նախընտրական շտաբի ղեկավար ընտրել Ազգային ժողովի «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Խաչիկ Հարությունյանին:

Վարչությունը լսել է ՕԵԿ տարածքային մարմինների հաշվետվությունները կուսակցության կառույցների աշխատանքների մասին:

Նիստում անդրադարձ է եղել Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական հարցերի լայն շրջանակի:

Նիստի ավարտից հետո Արթուր Բաղդասարյանը վարչության անդամներին հրավիրել է տոնական ընդունելության, որտեղ իր ամանորյա շնորհավորական խոսքում նասնավորապես նշեց. «Մենք 2013թ. ենք մտնում նոր ակնկալիքներով, նոր հույսերով ու ծրագրերով: Դրանք մենք կյանքի ենք կոչելու համատեղ պայքարով ու աշխատանքով, և, համոզված եմ, հաջողություն ենք ունենալու:

Անցնող 2012թ.-ն «Օրինաց երկիր» կուսակցության համար նշանավորվեց բազմաթիվ ծրագրերի, օրենսդրական նախաձեռնությունների իրականացմամբ: Մենք շարունակեցինք բարեփոխումների հետևողական խորացումը, որոնք նպատակ ունեն մեր երկրում, բոլորի ընտանիքներում ինչ-որ բան փոխելու դեպի լավը, լուսավորն ու նորը: 15 տարվա ժամանակի շղթայում, այս տարի ևս, մեր աշխատանքի գրավականն ապագայում առավել բարեկեցիկ կյանք ապահովող գաղափարների կենսագործումն է: Գաղափարներ, որոնց առանցքում ժողովրդավարական զարգացած Հայաստանը, մրցունակ տնտեսությունը, պաշտպանված քաղաքացին են:

Ջերմորեն շնորհավորում են Ամանորի և Սուրբ ծննդի առթիվ, Ձեզ և ձեր հարազատներին մաղթում եմ առողջություն, հաջողություն և ամենայն բարիք, կամք և վճռականություն` նախընտրած ճանապարհից չշեղվելու, մեր ծրագրերը կեսճանապարհին չթողնելու համար: Իհարկե, կան խնդիրներ, որոնք իրենց լուծումն են պահանջում, և մենք պատրաստ ենք դրանց լուծման համար` մեր երկրի անվտանգության ապահովման, ժողովրդի սոցիալական պաշտպանվածության և ժողովրդավարական արժեքների ամրագրման համար:

Թող 2013թ.-ը Հայաստանի Հանրապետության համար լինի խաղաղության, մեր ժողովրդի համար բարօրության ու առաջընթացի տարի»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում