Needham & Co ընկերության վերլուծաբանները բարձրացրել են Facebook-ի արժեթղթերի արժեքը` 25-ից հասցնելով 33 դոլարի: Բացի այդ, փորձագետները կանխատեսել են նաև 2013 թ. ընկերության հասույթը 6.27 մլրդ դոլարց կաճի մինչև 6.5 մլրդ դոլար, իսկ յուրաքանչյուր բաժնետոմսից ստացված եկամուտը` 59-ից կհասնի 65 ցենտի։ Այս մասին հաղորդում է vestifinance-ն:
Ըստ փորձագետների` Facebook-ը նոր գաղափարները կյանքի կոչելիս բավարարվում է նվազագույն ծախսերով:
Ընդհանուր առմամբ, 2012 թ. Մարկ Ցուկերբերգի ընկերության համար հասարակ տարիներից չէր: Մի կողմից պահանջներ են ներկայացնում ներդրողները, մյուս կողմից` օգտատերերը, ովքեր բողոքարկում են սոցցանցի որոշ փոփոխություններ: Սակայն օգտատերերի թիվը գերազանցում է միլիարդը, իսկ ընկերության եկամտի աճը կայուն է:











































