Apple-ի նոր պլանշետների շնորհանդեսը տեղի կունենա հոկտեմբերի 16-ին: Սակայն համացանցում արդեն հայտնվել են նոր iPad Air 2-ի մանրամասները: Բլոգեր Մայքլ Էնդրյուն պնդում է, որ իր ստացած ողջ տեղեկությունը վստահելի է, իսկ աղբյուրը Apple-ն է՝ գրում է Korrespondent.net-ը:
Նոր պլանշետի ենթադրյալ անվանումը iPad Air 2 է: Այն ստացել է Touch ID մատնահետքերով սքաներ: Նոր սարքավորումը կվաճառվի նաև ոսկեգույնով:
iPad Air-ը կունենա ավելի լավ էկրան: Նոր պլանշետը կես միլիմետրով ավելի բարակ կլինի: Բացի այդ, կջնջվի նաև անձայն ռեժիմի կոճակը, իսկ ձայնի կարգավորման ստեղներն ավելի քիչ կլինեն:







































