«Ռոմա»-ի արգենտինացի ֆուտբոլիստ Էրիկ Լամելան թիմի լավագույն ռմբարկուն է:
2012 թվականի արդյունքներով` հարձակվող Էրիկ Լամելան «Ռոմա»-ի ամենաարդյունավետ ֆուտբոլիստն է: Նա 15 գոլ է հեղինակել և շրջանցել Ֆրանչեսկո Տոտիին և Պաբլո Դանիել Օսվալդոյին, ովքեր 14-ական գոլ են խփել:
Բացի այդ, ընթացիկ մրցաշրջանում Էրիկը նաև Ա Սերիայի լավագույն հարձակվողն է` խաղադաշտում անցկացրած ժամանակի և հեղինակած գոլերի հարաբերակցությամբ: Նա 1060 րոպեի ընթացքում 10 գոլ է խփել:









































