Մադրիդի «Ռեալ»-ի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուի գործակալը հրապարակել է պորտուգալացի հարձակվողի հրաժարագինը:
«Ռոնալդուի հրաժարագինը 1 մլրդ եվրո է: Նրա համար անհնարին ոչինչ չկա:
Ռոնալդուն միմիայն կատարելագործելու է որակները, քանի դեռ չի ավարտել կարիերան: Բոլորն են հասկանում, որ նա իսկական ֆենոմեն է»,- ասել է Մենդեսը:
Հիշեցնենք, որ Ռոնալդուն «Ռեալ» է տեղափոխվել 2009թ.` «Մանչեսթեր Յունայթեդ»-ից: Տրանսֆերի արժեքը կազմել է 94 մլն եվրո:











































