Չիկագոյում Ջորջ Լուկասի «նարատիվ արվեստի» ապագա թանգարանը նվիրված կլինի ոչ միայն «Աստղային պատերազմներին» ու կինեմատոգրաֆիային։ Այնտեղ կներկայացվեն ամերիկացի հայտնի նկարիչների նկարները, մանկական գրքերի պատկերազարդումները, փինափ բացիկների հավաքածուները, կոմիքսները։ Կոնցեպցիայի նկարագրությունը հայտնվել է թանգարանի վերջերս բացված պաշտոնական կայքում։
Տալով «նարատիվ արվեստի» բնորոշումը՝ կազմակերպիչները մեջբերում են ամերիկացի հայտնի նկարիչ Նորման Ռոքվելին. «Եթե դուք կարող եք պատմել պատմությունը պատկերելու օգնությամբ, և եթե բավականին մեծ թվով մարդկանց է դուր գալիս ձեր աշխատանքը, ապա դա արվեստ է»։
Ինչպես հետևում է կայքում հրապարակված նկարագրությունից, կրթական ծրագրերը կդառնան թանգարանի գործունեության կարևոր մասը։ Օրինակ, այցելուներին կառաջարկի ոչ միայն դիտել անցյալի լավագույն ֆիլմերը, այլև ունկնդրել հայտնի ռեժիսորների ու կինոսցենարիստների դասախոսություններ, մասնակցել վարպետության տարբեր դասերի։
Թանգարանային հիմնադրամի հիմքը կազմում են ռեժիսոր Ջորջ Լուկասի անձնական հավաքածուի առարկաները։
Ենթադրվում է, որ շինարարությունը Ջորջ Լուկասին յոթ միլիոնից մինչև մեկ միլիարդ դոլար կարժենա։









































