Բելգիայի թագավոր Ֆիլիպը շաբաթ օրն ընդունել է Բելգիայի դաշնային նոր կառավարության երդմնակալությունը։ Այս մասին հաղորդում է RTL հեռուստաալիքը։
Վարչապետի պաշտոնը ստացել է «Բարեփոխող շարժում» ազատական կուսակցության առաջնորդ Շառլ Միշելը։ Արտաքին գործերի նախարար է մնում Դիդյե Ռեյնդերսը, որն այդ պաշտոնը զբաղեցրել է նաև Էլիո դե Ռուպոյի նախորդ կառավարությունում։
Բելգիայի նոր կառավարության կազմում մտել է ֆրանսախոս բնակչությանը ներկայացնող միայն մի կուսակցություն՝ «Բարեփոխող շարժումը», որի օգտին քվեարկել է ֆրանսախոս բնակչության մոտավորապես 25%-ը։ Նոր կառավարության կազմում 1988 թվականից ի վեր առաջին անգամ չեն մտել սոցիալիստները։
Առաջին անգամ կառավարության առաջատար ուժ են դարձել ֆլամանդական աջ ազգայնականները, որոնք հանդես են գալիս Ֆլանդրիային ավելի մեծ ինքնավարություն տալու օգտին։ Սակայն այդ պահանջը հանվել է՝ կառավարությունից սոցիալիստների դուրս գալու դիմաց։









































