Վերջնականապես հանգելով այն եզրակացության, որ Red Bull ըմպելիքը առհասարակ «թևեր չի տալիս»՝ սպառողները արտադրող ընկերությունից պահանջել են 13 մլն դոլար՝ գրում է MIGNews-ը:
Էներգետիկ ըմպելիքի սպառողները կազմել են ընդհանուր հայց, որում մերկացրել են Red Bull-ին:
Բացի վերոնշյալ գումարից՝ քաղաքացիները պահանջում են, որպեսզի ձեռնարկությունը փոխհատուցի յուրաքանչյուր մարդու վնասը, ովքեր վերջին տասնամյակում օգտագործել են այդ ըմպելիքը: Որպես վնասի փոխհատուցում՝ ընկերությունը պետք է 10 դոլարի կտրոն կամ 15 դոլարի արժեթուղթ հանձնի յուրաքանչյուրին:
Red Bull-ը պաշտոնապես համաձայնել է բավարարել հայցը՝ միաժամանակ նշելով, որ իրենց մարքեթինգային արշավը միշտ եղել է ճշմարիտ: Բայց թե ինչու ըմպելիքը չի հաղորդում էներգիա և ուժ՝ ինչպես հայտարարվում է գովազդում, արտադրողները չեն բացատրել:











































