Tuesday, 16 06 2026
Համագործակցության նոր հեռանկարներ՝ Լոնդոնի «Sotheby’s» աճուրդային տան հետ
ՄԻՊ-ի և ԱՆ-ի համագործակցության արդյունքում կազմակերպվել է Ադրբեջանում ազատությունից զրկված և Հայաստան վերադարձած անձի բուժօգնությունը
Հայտնի են Խաչատրյանի անվան թավջութակահարների միջազգային մրցույթի հաղթողները
Թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր․ համայնքային ոստիկանների բացահայտումները
«Նոթեյշնս» երաժշտական լաբորատորիան ստացել է գրեթե 250 հայտ՝ աշխարհի ավելի քան 38 երկրից
Ծաղկաձորի ճոպանուղու հողամասն այլևս ՀԱՕԿ-ինը չէ
Երևանում անցկացվում է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի Եվրոպայի խմբի հանդիպումը
Հայաստանը ներկայացվել է National Geographic Italia-ի մայիսյան համարում
Պապիկյանը Eurosatory 2026 միջազգային ցուցահանդեսի ցուցադրական պարապմունքից տեսանյութ է հրապարակել
23:30
«Փյունիկ»-ը կիպրացի հարձակվող ունի
Գրանցվել է 775 դեպք, որից 236-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Շրջանառության մեջ է դրվում նոր հուշադրամ
Անցած 3 օրում գրանցվել է 31 ավտովթար․ 44 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
ԱԺ խորհուրդը հաստատել է հունիսի 16-ի հերթական նիստերի օրակարգի նախագիծը
Մայիսի 1-31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներ․ ՊԵԿ
22:30
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 180-ը
Հայաստանում ազատությունից զրկվածների թիվը հատել է 3000-ի շեմը. Գալյան
22:10
Ուկրաինայի ռազմածովային ուժերը Alkmaar տեսակի հակաականային նավ է ստացել Նիդեռլանդներից
Միջուկային զենքից Իրանի դեկլարատիվ հրաժարումը Իսրայելին չի հետաքրքրում. մեզ պետք են ռեալ քայլեր
21:50
Թրամփը սպառնացել է 100-տոկոսանոց մաքսատուրք սահմանել ֆրանսիական գինիների վրա
Օսկանյանը «պադոշ» է. ինչ երեսով է ընտրություն բառը օգտագործում
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 4 թեկնածուի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Ընտրությունների լեգիտիմության հարց է առաջանում. ԿԸՀ որոշումն ապօրինի է
21:08
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 65-ի
Բաքուն «ձգտում է TRIPP-ը «Միջին միջանցք» աշխարհաքաղաքական նախագծից դուրս թողնե՞լ»
20:50
Իտալիայի վարչապետն ընդգծել է Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը
Հայաստանում են անվասայլակով բասկետբոլի սպորտային բանագնացներ Ռոզ Հոլերմանը և Սթիվ Սերիոն․ ԱՄՆ դեսպանատուն
20:30
Սաուդյան Արաբիայում ակնկալում են, որ Իրանն ու ԱՄՆ-ն հաշվի կառնեն արաբական երկրների շահերը
Դատական համակարգն առաջիկայում կհամալրվի նոր դատավորներով
20:10
Եվրոպական հանձնաժողովը հույս ունի հուլիսին սկսել Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունները

Ե՞րբ կհրապարակվի ՀՀ-ԵՏՄ պայմանագիրը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.«Երեկ Մինսկում ստորագրվել է Հայաստանի ԵՏՄ-ին միանալու մասին համաձայնագիրը: Սերժ Սարգսյանը ոչ այն է՝ խնդրել է, ոչ այն է` հույս է հայտնել, որ Մաքսային եռյակի խորհրդարաններն առաջիկա մեկ-երկու ամսում կվավերացնեն պայմանագիրը, որպեսզի 2015-ի հունվարի 1-ից Հայաստանն էլ մասնակցի ԵՏՄ աշխատանքներին: Թե ԵՏՄ-ում ո՞ւր է աշխատանք ամենավայրի առուծախից բացի, աստված գիտե: Իհարկե, նաև ՌԴ նախագահը, որովհետև նա է միլիարդավոր դոլարներ վճարում Բելառուսի եւ Ղազախստանի անդամակցության դիմաց:

Ի դեպ, երեկ էլ Բելառուսի «հարկային մանյովրի» պահանջը թե շանտաժը կատարելու գնով Պուտինին հաջողվեց հասնել Մինսկի կողմից ԵՏՄ պայմանագրի վավերացման` ներառյալ նախագահի կողմից ստորագրման: Ղազախստանի խորհրդարանի վերին պալատն էլ թեև բոլոր ընթացակարգերը և նախապես հայտարարված ժամկետները մի կողմ թողնելով վավերացրեց համաձայնագիրը, սակայն միևնույն է՝ Նազարբաևը դեռ չստորագրեց, այնպես, որ երկու ամիս հետո, դեկտեմբերին կկայանա ԵՏՄ պայմանագրի վավերագրերի փոխանակումը կողմերի միջև, և միայն դրանից հետո ԵՏՄ պայմանագիրն իրավական ուժ ձեռք կբերի:

Սերժ Սարգսյանի ցանկությունն էլ իբր այն է, որ Հայաստանի ԵՏՄ-ին միանալն էլ դեկտեմբերին իրավական ուժ ստանա: Չէ՞ որ ստորագրելն սկիզբն է, դեռ պետք է ազգային խորհրդարանների վավերացում` բոլոր խութերով ու ոլորաններով: Եթե պայմանագրի ստորագրումը տեւեց ամիսներ, գրեթե մեկ տարի, ինչո՞ւ պետք է վավերացումը նույնքան չտևի, մանավանդ երբ բուն ԵՏՄ պայմանագրի վավերացումը Բելառուսում և Ղազախստանում հինգ ամիս ձգվելով, միևնույն է, երեկ դեռ վավերագրերի փոխանակման փուլին չհասավ:

Սակայն անցած մեկ տարում ԵՏՄ պայմանագրի ստեղծումը, այն քաղաքական բաղադրիչից իսպառ զրկելը, վավերացման ընթացքը կամ այդ դատապարտված կառույցի  ապագան չէ կարեւորը, այլ էապես փոխված աշխարհա-քաղաքական իրադրությունն անցած մեկ տարում: Մեկ տարի առաջ ՌԴ նախագահին թվում էր, թե ինքը ԵՄ Արևելյան գործընկերության ծրագիրը կտապալի: Մեկ տարի հետո այդ ծրագիրը Ռուսաստանին կանգնեցրեց տնտեսական տապալման հեռանկարի առջեւ` այն աստիճան, որ երեկ Պուտինը դայլայլում էր, թե ինքը երբեք էլ ԵՄ-ի հետ հակադրման կողմնակից չէ, ընդհակառակը՝ պետք է ԵՄ-ի հետ համագործակցությունը  զարգացնել:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում