Մեծ Բրիտանիայի Բրիստոլ քաղաքում բժիշկները հիվանդի կյանքը փրկել են սպիրտի ներարկման շնորհիվ,- հաղորդում է BBC-ն:
Բրիտանացի Ռոնալդ Էլդոմը տառապում է փորոքի տախիկարդիայով: Բժիշկների հսկողության տակ չգտնվելու դեպքում այս հիվանդությունը կարող է առաջացնել սրտի կանգ:
Հիվանդի մոտ եղել է շնչահեղձություն, ցավեր կրծավանդակի շրջանում: Բժիշկները երկար ժամանակ փորձել են բուժել 77-ամյա տղամարդուն, սակայն վիճակի բարելավում նրա մոտ չի նկատվել: Այդ ժամանակ նրանք որոշել են հիվանդին ներարկել մաքուր էթանոլ սրտամկանի մի հատվածը հեռացնելու համար:
Բժիշկների ծրագիրը հաջողվել է, որի հետևանքով կարգավորվել են Ռոնալդ Էլդոմի սրտի զարկերը:
Նման վիրահատություններ Եվրոպայում շատ հազվադեպ են կատարվում: Բժիշկներն Էլդոմին անվանել են շատ հաջողակ մարդ:











































