Sunday, 21 06 2026
The Guardian. Գագիկ Ծառուկյանի քաղաքական անկումն ու Հիսուսի արձանի մեգանախագիծը
ՌԴ-ում տղամարդը հարձակվել է մանկական ճամբարի վրա, վնասվածքներ հասցրել մի քանի երեխայի
Ավտովթար՝ Մուղնիում․ կան 1 զոհ, 6 վիրավոր
16:30
Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Հունիսի 21-22-ին Արարատի և Արմավիրի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ առաջիկա օրերի եղանակի մասին
16:10
Կլինեն քառակողմ բանակցություններ․ Իրանի ԱԳՆ
Այսուհետ հայ ուսանողները կարող են սովորել Վիեննայի Բեթհովենի անվան կոնսերվատորիայում
15:50
Բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոնին սպառնում է ազատազրկում
Իրանական կղերապետությունը սպառվել է. տարածաշրջանում կձևավորվի երեք բևեռ
15:30
«Շրեկ 5»-ը վերադառնում է 16 տարվա դադարից հետո
Ժամանակն է մեկընդմիշտ լուծելու այն ուժերի հարցը, որ ազգային անվտանգության սպառնալիք են
15:10
Քիչ հայտնի նկարը կարող է աճուրդում վաճառվել մինչև 5,2 մլն դոլարով
Վաշինգտոնը Նաթանյահուին «դուրս» է գրել, ի՞նչ կտան իրանա-ամերիկյան «տեխնիկական» բանակցությունները
14:50
Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
14:20
Հայաստանի ծանրամարտի հավաքականն այսուհետ հանդես կգա նոր մրցումային հագուստով
14:10
ԱԹՍ-ների հարվածներ Կերչին և «Կավկազ» նավահանգստին․ կան զոհեր
Կարճամետրաժ ֆիլմերի փառատոն՝ Երևանում և Գյումրիում
13:50
ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները բանակցությունների համար ժամանել են Բյուրգենշտոկ
Սուրենավանի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ
13:30
Պակիստանի վարչապետը նույնպես Շվեյցարիայում է
Ինչպես է մարզվում Պատվո պահակային վաշտը
13:10
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա. The Observer
Անահիտ Ավանեսյանի շնորհավորական ուղերձը՝ բուժաշխատողներին
12:50
Ջերեմի Քլարկսոնը հայտնել է քաղցկեղի ախտորոշման մասին
Այսօր Երևանում կդիտվի ամենաերկար ցերեկը
12:30
Հունիսն ու հուլիսը արծաթափայլ ամպեր դիտելու լավագույն ամիսներն են
12:20
Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետո
12:10
Renault-ն և Thales-ը ներկայացրել են ԱԹՍ-ների կառավարման նոր կոնցեպտը

«Ազատ դեմոկրատներ»-ը դատապարտում է Հայաստանի՝ ԵՏՄ-ին միանալու պայմանագրի ստորագրումը

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում, ստորագրելով Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը, ՀՀ իշխանությունները՝ ի դեմս Սերժ Սարգսյանի, Հայաստանի զարգացման հեռանկարը հարցականի տակ դրեցին: Այս մասին ասվում է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության տարածած հայտարարության մեջ:

Հայտարարությունում նաև ասվում է. «Այդ պայմանագրի ստորագրմամբ Հայաստանի Հանրապետությունը կորցնում է անկախության անպիսի կարևորագույն ատրիբուտներ, ինչպիսիք են անկախ արտաքին քաղաքականություն և ինքնուրույն ֆինանսատնտեսական գործառույթ իրականացնելու հնարավորությունը։

Ակնհայտ է, որ ԵՏՄ-ն Ռուսաստանի կայսերապաշտական նկրտումների իրականացումն է և նպատակ ունի ինքնիշխանությունից զրկել նախկին հետխորհրդային երկրներին՝ դրանով իսկ համաշխարհային հանրությանը ցույց տալով իր թվացյալ ուժը։

Ազատ դեմոկրատներ կուսակցությունը խստորեն դատապարտում է ի դեմս Սերժ Սարգսյանի` ՀՀ իշխանությունների կատարած նման քայլը, քանզի Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունն իրական սպառնալիք է Հայաստանի Հանրապետության անկախությանն ու ինքնիշխանությանը, սա պետականության դեմ ուղղված քայլ է։

ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրի ստորագրումը հակասում է 1990 թ. օգոստոսի 23–ին ընդունված Անկախության հռչակագրին, որում հստակ նշվում է. «Հայաստանի Հանրապետությունը սեփականության բազմաձևության հիման վրա որոշում է իր տնտեսավարման սուբյեկտները և կարգը, հիմնում սեփական դրամ, ազգային բանկ, ֆինանսավարկային համակարգ, հարկային և մաքսային ծառայություններ»:

Այս պայմանագրի ստորգրումը նաև հակասահմանադրական քայլ է, քանզի ՀՀ Սահմանադրության առաջին հոդվածը հռչակում է, որ «Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետություն է», իսկ ՀՀ Սահմանադրության 114–րդ հոդվածի համաձայն` «Սահմանադրության 1–ին, 2–րդ և 114–րդ հոդվածները փոփոխման ենթակա չեն»։

2013թ. սեպտեմբերի 3-ից հետո Հայաստանում Եվրասիական տնտեսական միության կողմնակիցների հիմնական փաստարկն այն էր, թե այս միությանն անդամակցելով ՀՀ-ի և ԼՂՀ-ի անվտանգությունը երաշխավորված է լինելու, սակայն հայ-ադրբեջանական սահմանին ամիսներ առաջ տեղի ունեցած դեպքերը, ինչպես նաև Ռուսաստանի կողմից Ադրբեջանին բացառապես հարձակողական տիպի ռազմատեխնիկայի վաճառքը ցույց տվեցին այդ փաստարկի սնանկությունը: Ուստի անընդունելի ենք համարում այս քայլը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անվտնագությամբ քողարկելու միտումները, քանզի ավելի մեծ հարված ՀՀ և ԼՂՀ անվտանգությանը, քան Հայաստանի պետականության և ինքնիշխանության հիմքերի թուլացումն է, հնարավոր չէ պատկերացնել։

Վստահ ենք, որ Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորը կարող է լինել միայն զարգացման հեռանկար ունեցող, միջազգային հարթակում վստահություն առաջացնող Հայաստանի Հանրապետությունը` իր մարտունակ բանակով: Ցավոք, ՀՀ իշխանությունները, ստորագրելով ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը, փաստացիորեն, հարցականի տակ դրեցին մեր պետության և՛ զարգացման հեռանկարը, և՛ միջազգային վարկն ու հեղինակությունը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում