Ռուսական Interfax լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բուշեհրի ատոմակայանի շահագործումն իրանական կողմին կհանձնվի 2013 թվականի կեսերին: Այս մասին հայտարարել է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Կիրիենկոն:
Ակնկալվում է, որ Բուշեհրի ատոմակայանն իր 100 տոկոսանոց հզորությանը կհասցվի մինչ դեկտեմբերի վերջը: Սրանից առաջ պլանավորված էր 2013 թվականի մարտին ատոմակայանի շաահագործումը հանձնել պատվիրատուին։










































