Լոնդոնի «Չելսի»-ի դարպասապահ Պետեր Չեխը կարող է տեղափոխվել իտալական «Ռոմա», տեղեկացնում է Il Tempo-ն:
Հռոմեացիները մոտ օրերս կարող են առաջարկով դիմել լոնդոնյան ակումբին:
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում «Չելսի»-ի հիմնական դարպասապահը Տիբո Կուրտուան է: Պետեր Չեխն «Ազնվականներ»-ի կազմում հանդես է եկել ընդամենը երկու հանդիպման:







































