Եվրասիական տնտեսական միության (ԵվրԱզԷՍ) ղեկավարները Մինսկում ստորագրել են միությունը լուծարելու մասին համաձայնագիրը: Այս մասին հաղորդում է «Նովոստի Արմենիա»-ն:
ԵվրԱզԷՍ-ի մեջ ներառված էին 5 երկիր՝ Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղըզստան, Տաջիկստան: Առաջին երեք պետությունները մայիսին ստորագրեցին համաձայնագիր Եվրասիական տնտեսական միություն (ԵՏՄ) հիմնելու շուրջ, որն ուժի մեջ կմտնի 2015թ. հունվարից:









































