«Մայամի Հիթ»-ի ամերիկացի հարձակվող Լեբրոն Ջեյմսը և նրա հայրենակից Քրիս Փոլը, ով հանդես է գալիս «Լոս Անջելես Քլիփերս»-ում, ճանաչվել են NBA-ի 2012/13թթ. մրցաշրջանի հերթական խաղարկային շաբաթվա լավագույն խաղացողներ:
Մեկ շաբաթվա ընթացքում Ջեյմսը յուրաքանչյուր խաղում վաստակել է միջինը 25.3 միավոր, կատարել է 7.7 արդյունավետ փոխանցում և տիրել 8.0 անդրադարձի: «Մայամի»-ն, իր հերթին, տարել է 3 հաղթանակ: «Լոս Անջելես»-ն առավելության է հասել 4 խաղում, իսկ Փոլը իր ակտիվում միջինը գրանցել է 16.3 միավոր, 11.3 արդյունավետ փոխանցում և 3.5 անդրադարձ: Այս մասին տեղեկացնում է Լիգայի պաշտոնական կայքը:






































