Thursday, 04 06 2026
Հայկական արտադրանքի դեմ միջոցառումները նորմալ գործընթաց են. Օվերչուկ
Հավանություն է տրվել ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնմանը
11:10
Թրամփը հայտարարել է, որ գոհ է Իրանի հետ բանակցությունների ընթացքից
10:50
Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունից օրեր առաջ զանգվածային բողոքի ակցիաներ են սկսվել Մեխիկոյում
Մայիսին Հայաստան է այցելել 199,541 զբոսաշրջիկ
Այս պահին 50-ից ավելի հասցեներում իրականացվում են խուզարկություններ․ ՔԿ
Արագածոտնի մարզում 2018–ից 2026 թթ․ կատարված աշխատանքները․ Փաշինյանի և մարզպետի հանդիպումը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով հերթական բեռները կուղարկվեն Հայաստան
Ռուսահայերի «ուխտագնացությամբ» և պատժամիջոցներով Մոսկվան շարունակեց ՀՀ շրջափակումը
09:50
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը Իրանի դեմ պատերազմը սահմանափակելու մասին բանաձև է ընդունել
Սպասվում է կարճատև անձրև
Անգամ ընտրության օրը պետք է սպասել ինտրիգների ռուսական կողմից. հունիսի 7-ից հետո էլ չեն հանդարտվի
09:20
Քուվեյթի օդանավակայանին իրանական հարվածի հետևանքով կա զոհ և տասնյակ վիրավոր
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսը հյուրընկալել է ծանրամարտի Աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանին
Վաշինգտոնը խաղադրույք է կատարում Բաքվի վրա․ 8 միլիարդ դոլարի համաձայնագրեր է կնքվել Ադրբեջանի հետ
08:50
Հայտնի են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական նոր հինգ անդամները
էկոնոմիկայի նախարարությունը հերքել է նախարարի աշխատասենյակում ջերմոցատերերի «բունտ»-ի վերաբերյալ հրապարակումը
08:30
ԱՄՆ զինված ուժերը հերքել են ամերիկյան ականակիրին հարվածելու մասին իրանական կողմի հայտարարությունը
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
08:10
Իսրայելն ու Լիբանանը համաձայնության են եկել հրադադարի շուրջ. Պետդեպ
Ռուսաստանը կրկին միջուկային ապոկալիպսիսի սպառնալիք է հնչեցրել
Լարսը բաց է
07:40
Նավթի գներ – 03/06/26
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
2026-ի ճանապարհաշինական ծրագրերում գերակշռում են համայնքային և տեղական նշանակության ճանապարհները
Ռոբերտ Աբիսողոմոնյանը և Շեյխա Նասեր Ալ Նուեյսը քննարկել են զբոսաշրջության ոլորտում համատեղ նախաձեռնությունները
Հրդեհ Ծովագյուղում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը
Հայաստանն ու ՄԱԿ ՓԳՀ-ն ամրապնդում են համագործակցությունը միջազգային պաշտպանության համակարգերի զարգացման ուղղությամբ
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի մարզում
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը ներկայացվել է Սահմանադրական բարեփոխումների ընթացքը

Թե ինչպես ՀՀԿ-ն սկսեց պաշտպանել ԲՀԿ-ին

Դեկտեմբերի 21-ին ԱԺ էթիկայի հանձնաժողովում ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանի դեմ ներկայացված դիմումը քննության վերցնելուց հետո հանձնաժողովը 30 աշխատանքային օր ունի՝ գործն ուսումնասիրելու և որոշում կայացնելու համար: Այս մասին «Առաջին լրատվական»-ին հայտնեց ԱԺ էթիկայի հանձնաժողովի անդամ Արծվիկ Մինասյանը՝ նշելով, որ անկախ հանգամանքներից` գործի քննությունը պետք է իրականացվի ԱԺ կանոնակարգի և օրենքի ուժով: «Գործի քննությամբ կորոշվի, թե ինչ պատասխանատվություն կսահմանվի»,- նշեց Ա. Մինասյանը:

Հիշեցնենք, որ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի դեմ դիմում է ներկայացրել Ռազմավարական մշակումների կենտրոն ՀԿ ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ այն հիմնավորելով ՀՀ Սահմանադրության 65-րդ հոդվածի 1-ին մասով, որով արգելվում է համատեղել պատգամավորական և ձեռնարկատիրական գործունեությունը: Վերջինս ապացուցվել էր panorama.am կայքի ջանքերի արդյունքում՝ տեսանյութում պատգամավորը լրագրողի հետ զրույցում հերքում է, որ սեփական տարածքներ ունի, մինչդեռ «հաճախորդի» հետ ձայնագրությունից պարզ է դառնում, որ Մաշտոցի, Կորյունի փողոցներում անձամբ է վարձակալությամբ տալիս իր տարածքները:

Այս աղմկահարույց իրադարձությունից հետո Միքայել Մելքումյանը դադարել է ԱԺ-ում լինել, նա բացակայում էր ԱԺ արտահերթ նիստից, նրա հեռախոսներն անջատված են, իսկ նրա օգնականը խոստացավ Մելքումյանին փոխանցել «Առաջին լրատվական»-ի հարցը՝ մեկնաբանել էթիկայի հանձնաժողովում իր հարցի քննությունը և մեզ փոխանցել պատգամավորի պատասխանը, սակայն նա նույնպես այլևս չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը մեզ հետ զրույցում հերքեց, որ Մելքումյանը ԱԺ չի գնում: Նա հավաստիացրեց, որ ԲՀԿ-ական պատգամավորը մասնակցում է ԱԺ աշխատանքին, այսօր էլ եղել է խմբակցության կողմից մշակված օրինագծերի քննարկմանը: Ըստ Զոհրաբյանի՝ երբ էթիկայի հանձնաժողովի հաջորդ նիստը գումարվի (հավանաբար հունվարի վերջին), ԲՀԿ ներկայացուցիչ Վահան Բաբայանը կներկայացնի գործի էությունը:

«Իրավական դաշտում մեկնաբանելու խնդիր չկա, տարածք վարձակալության տալը որևէ օրենքով ձեռնարկատիրական գործունեություն չէ»,- ասաց Ն. Զոհրաբյանը:

Հետաքրքրականն այն է, որ թեև էթիկայի հանձնաժողովի նիստը դռնփակ է, սակայն տարածված լուրերի համաձայն` Մելքումյանի դիմումը քննության վերցնելու դեմ քվեարկել է ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանը` այն ժամանակ, երբ panorama.am-ը ՀՀԿ-ականների և հենց Դավիթ Հարությունյանի ենթակայության տակ է: Իսկ էթիկայի հանձնաժողովին դիմում ներկայացրած Հրանտ Մելիք-Շահնազարյանն աչքի է ընկել իր իշխանամետ հայացքներով:

Ստացվում է, որ ՀՀԿ-ն Մ. Մելքումյանին «փչացրեց» Գագիկ Ծառուկյանի առաջադրվել-չառաջադրվելու թեժ շրջանում, իսկ հիմա, երբ այդ առումով կրքերը հանդարտվել են, Դ. Հարությունյանն արդեն պաշտպանում է ԲՀԿ-ական իր գործընկերոջը:

Հավելենք նաև, որ մեղադրանքը հաստատվելու պարագայում ԱԺ լիագումար նիստի օրակարգ կարող է մտնել Մ. Մելքումյանին մանդատից զրկելու հարցը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում