«Սթոք Սիթի»-ի հարձակվող Մայքլ Օուենը խոստովանել է, որ ԱՊԼ-ի ընթացիկ խաղարկության 19-րդ տուրի շրջանակներում «Լիվերպուլ»-ի դեմ կայանալիք տնային խաղում կցանկանար գնդակն ուղարկել մրցակցի դարպասը:
«Տարօրինակ զգացողություններ եմ ունենում, երբ խաղում եմ «Լիվերպուլ»-ի դեմ, քանի որ այդ ակումբում մոտ 15 տարի եմ անցկացրել: «Լիվերպուլ»-ն իմ մարզական կարիերայի մեծ մասն է, այն իմ կյանքի լավագույն շրջաններից է եղել:
Ես բազմաթիվ հիշողություններ ունեմ այդ թիմի հետ կապված, բայց երբեք հաղթանակ չեմ տարել նրանց նկատմամբ: Երբեք գնդակ չեմ ուղարկել այդ ակումբի դարպասը, հետևաբար՝ երջանիկ չեմ եղել «Լիվերպուլ»-ի դեմ խաղերից հետո»,- խոստովանել է 33-ամյա հարձակվողը:








































