2013-ին ռուսական բնական գազի միջին գինը Մոլդովայի համար կնվազի մոտ 20 դոլարով և կկազմի մոտ 370 դոլար 1000 խ. մետրի համար,- հայտարարել է Մոլդովայի վարչապետ Վլադիմիր Ֆիլատը: Նրա խոսքով՝ այս են վկայում Մոլդովայի համար գազի գնի նախնական հաշվարկները, որոնք փորձագետներն արել են Մոլդովա բնական գազի ներկրման մասին «Գազպրոմի» և «Մոլդովգազի» գործող պայմանագրերի ժամկետների երկարացման և մինչև 2013-ի դեկտեմբերի 31-ը դրա տրանզիտի, Մոլդովայի օգտագործողների համար գազի գնի հաշվարկի եվրոպական բանաձևերի պահպանման կոնտեքստում:
Ֆիլատն ափսոսանք է հայտնել, որ Մոսկվան և Քիշնևը չեն կարողացել հմաձայնության գալ գազի վերաբերյալ նոր պայմանագրի հարցում:
Ավելի վաղ Մոլդովայի էկոնոմիկայի նախարար Վալերի Լազերը նշել է, որ նախնական տվյալներով՝ Մոլդովայի համար ռուսական բնական գազի գինը 2013-ի I եռամսյակում կկազմի 386 դոլար 1000 խ. մետրի համար:
Ավելի վաղ հայտնում էին, որ բնական գազի ներկրման վերաբերյալ գործող պայմանագրերերի ժամկետը սպառվել է 2011-ի դեկտեմբերի 31-ին: «Գազպրոմն» ու «Մոլդովգազը» չլուծված խնդիրների պատճառով նոր երկարաժամկետ պայմանագիր չեն ստորագրել: Վերջին անգամ պայմանագրերի ժամկետը երկարացվել էր մինչև 2012-ի վերջը,- հայտնում է RBK-ն: