Մահապատժի դեմ համաշխարհային օրվա կապակցությամբ, որը նշվում է հոկտեմբերի 10-ին, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը տեսաուղերձով բոլոր պետություններին կրկին կոչ է արել չեղյալ հայտարարել մահապատիժը կամ սահմանել մահապատիժների իրականացման մորատորիում: Այս մասին գրում է Rosbalt-ը:
Պան Գի Մունը նշել է՝ այն բանից հետո, երբ 7 տարի առաջ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բանաձև ընդունեց՝ կոչ անելով ընդլայնել մահապատժի մորատորիում սահմանելու պրակտիկան, շատ պետություններ խոստովանեցին, որ պատժի նման տեսակը խաթարում է մարդկային արժանապատվությունը և չի հանգեցնում հանցագործության մակարդակի նվազման: Նա նաև հիշեցրել է մարդու կյանքի հիմնարար իրավունքի մասին:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը խոստացել է, որ ՄԱԿ-ը կհասնի նրան, որ քրեական պատժի նման տեսակից հրաժարվեն ամբողջ աշխարհում: «Մենք պետք է ակտիվորեն պնդենք, որ մահապատիժը չարդարացված միջոցառում է, և որ այն անհամատեղելի է մարդու հիմնարար իրավունքների հետ»,- ընդգծել է նա:










































