Շվեյցարական Վո կանտոնում շուտով զբոսաշրջիկներին սպասվում է հիասքանչ ատրակցիոն: Նոյեմբերին այնտեղ բացվելու է Peak Walk-ը՝ աշխարհում առաջին կախովի կամուրջը, որը կմիացնի երկու լեռնագագաթները: Այս մասին հայտնում է Travel-ը:
Ապակե հատակով 100 մետրանոց կամրջով կարելի է անցնել
Glacier 3000 և Scex Rougе գագաթների միջև ընկած հեռավորությունը: Աշխատանքներն իրականացվում են ամռան սկզբից՝ դժվարին եղանակային պայմաններում, սակայն նախագծի հեղինակները վստահեցնում են, որ բացումը տեղի կունենա ժամանակին:
Կամուրջը կարող է միաժամանակ պահել մինչև 300 մարդու, սակայն անվտանգության նկատառումներով սկզբի համար այցելուների թիվը կսահմանափակվի 150-ով: Սառցադաշտի վրայով անցնող կամուրջը հասանելի կլինի ողջ տարին:









































