Փարիզի ոստիկանությունը ձերբակալել է 6 մարդու, որոնք կասկածվում են հրուշակեղենի արտադրամասը թալանելու մեջ:
Սուրբ ծննդի նախօրեին թալանչիները իրենց հետ տարել են ոչ միայն գումար, այլև քաղցրավենիք: Նրանց բռնել են կոնֆետների շնորհիվ, որոնք հանցագործները անզգուշաբար թափել էին ճանապարհին:
Թափված կոնֆետների հետքը ոստիկաններին տարել է դեպի հրուշակեղենի արտադրամասի մոտ գտնվող մարզադաշտ, որտեղ էլ հայտնաբերել էին բանդիտներին:
Գողացված դրամական միջոցներն ու կոնֆետները վերադարձվել են` հաղորդում է «Ռոսբալտը»:










































