Friday, 05 06 2026
Ուկրաինան և Մոլդովան անցել են ռուսական շանտաժի ճանապարհով և միայն շահել. դա անկախության գինն է
18:50
ԱՄՆ-ն Գերմանիային չի տրամադրի «Tomahawk» հրթիռներ
Գագիկ Բեգլարյանը, Տիրան Խաչատրյանը վաղուց պետք է ազատազրկվեին․ արդարադատությունը արթնանում է
18:30
Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ բանակցություններին
Արա Աբրահամյանը ՌԴ հայերին չի ներկայացնոմ. ընտրությունները պետք է լինեն բարոյական
Ինչպե՞ս և ե՞րբ է որոշվելու՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքին ընտրություններին մասնակցելու իրավունքից զրկելու գործով
18:15
240 միգրանտով նավը՝ ջրի տակ անցնելու վտանգի առաջ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներ Կրասնոդարի երկրամասում. կան զոհեր և վիրավորներ
Ռուսաստանի տնտեսությունը «մտնում է ստագֆլյացիայի փուլ»․ Պետերբուրգի խորհրդաժողովը «քաղաքական հայտարարությունների հարթակ» է
17:50
Իսրայելն Իրանի դեմ պատերազմի ժամանակ գաղտնի կերպով զորքեր է տեղակայել Ադրբեջանում․ CNN
Եղանակի կանխատեսում. հունիսի 5-10-ը
17:30
Bitcoin-ը գահավիժել է
ԱՊՀ ՄԽ դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
17:10
Հունգարիան դադարեցնում է աշխատանքային վիզաների տրամադրումը Հայաստանի քաղաքացիներին
Վարդան Ղուկասյանը նախապատրաստել է իշխանության յուրացում կատարել. ՔԿ գաղտնալսումը
16:50
Բալթիկ ծովում սկսվել է ՆԱՏՕ-ի զորավարժությունների ակտիվ փուլը
Իմ համեստ կարծիքը երեկվա բանավեճի մասին․ Ալեն Սիմոնյան
16:30
Կուբայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ նոր պատժամիջոցները նպատակ ունեն սրել իրավիճակը
16:20
Շախմատի կանանց անհատական ԵԱ-ի ավարտին մնացել է մեկ տուր
Պուտինին Զելենսկու հղած բաց նամակին անդրադարձ կլինի Սանկտ Պետերբուրգի համաժողովի ժամանակ. Պեսկով
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
15:50
0% միջնորդավճար լևերիջի դիմաց ARARATBANK Trading Platform-ում բաժնետոմսեր գնելիս
Ժամը 16․00-ից կսահմանափակվի Հանրապետության հրապարակ մտնող փողոցների երթևեկությունը
15:30
Պուտինը պատրաստ է Մակրոնի հետ հանդիպման ու երկխոսության. Պեսկով
27 տարի անց հերքվել է Արծրուն Մարգարյանի ինքնասպանության վարկածը. ՔԿ-ն սպանության մեջ մեղադրում է նրա նախկին թիկնապահին
15:10
Ազովի ծովում բեռնատար նավերի վրա անօդաչու սարքերի հարձակման հետևանքով զոհվել են Ադրբեջանի քաղաքացիներ
Ռուս-ամերիկյան «աշխարհակարգային գործարքը» չի կայանում․ Թուրքիան եվրոպակա՞ն, թե՞ եվրասիական «տերություն» է
Պեսկովը կարծում է, որ Հայաստանն ավելի շատ օգուտ է ստանում ԵԱՏՄ-ից, քան կարող է ստանալ ԵՄ-ի ուղղությամբ շարժվելու դեպքում
14:40
MyAmeria Star հավելվածի օգտատերերը` Harry Potter-ի կախարդական աշխարհում. անակնկալները շարունակվում են
14:30
Բրիտանիան և Ֆրանսիան կգլխավորեն Հորմուզի նեղուցի ականազերծման առաքելությունը

Սաուդցին և ուզբեկուհին Դուբայում ազատազրկման են դատապարտվել «սեքսի և ալկոհոլի» պատճառով

Սաուդյան Արաբիայի հպատակ 32-ամյա Բ. Ա.-ն դեկտեմբերի 23-ին դատապարտվել է 1 տարվա ազատազրկման այն բանի համար, որ սեքսով է զբաղվել մերսման համար վարձված մարմնավաճառի հետ: Այս մասին հայտնում է «Ալ-Բավաբա» պորտալը:

Ինքը՝ մարմնավաճառուհին՝ Ուզբեկստանի 34-ամյա քաղաքացի Դ.-ն, դատապարտվել է 3 տարվա ազատազրկման: Բանտից դուրս գալուց հետո նա ևս 3 տարի կլինի ոստիկանության հսկողության տակ, եթե մնա Դուբայում:

Ի հավելումն սրա՝ Բ. Ա.-ն ու Դ.-ն դատապարտվել են մեկ ամիս ազատազրկման ալկոհոլ օգտագործելու համար: Բանտից դուրս գալուց հետո Բ. Ա.-ն կարտաքսվի Դուբայից:

Հետաքնության վարկածով՝ իրադարձությունները հետևյալ կերպ են զարգացել. Սաուդյան Արաբիայից զբոսաշրջիկը գիշերային ակումբում ծանոթացել է թեթև վարքի տեր կնոջ հետ, այնտեղից նրան տարել իր հյուրանոցային համար, որտեղ նրանք ալկոհոլային խմիչքներ են խմել ու սեքսով զբաղվել: ԱՄԷ-ի օրենքով այս «հանցագործությունները» խստորեն պատժելի են:

Բ. Ա.-ի փաստաբանները դեպքերի ընթացքի այլ տարբերակ են առաջ քաշել: Նրանք չեն հերքել, որ իրենց հաճախորդն ակումբում կնոջ հետ է ծանոթացել ու նրան իր համար տարել, որ նա ակլկոհոլ է օգտագործել, բայց դրա հետ մեկտեղ պնդել են, որ տղամարդը հանվել է բացառապես որպեսզի նրան մերսեն: Այս տարբերակը հերքվել է փորձաքննության արդյունքում:

Մարմնավաճառը շփոթվել է ցուցմունքների մեջ: Մի հարցաքննության ժամանակ նա խոստովանել է, որ իրեն վճարել են սեքսի համար: Բայց ավելի ուշ պնդել է, որ «հաճախորդն» իրեն տարօրինակ է պահել, հանել է հագուստն ու խնդրել մերսել իրեն:

Սեքս-վերահսկողություն Էմիրություններում. 11 կանոն օտարերկրացի զբոսաշրջիկների համար

(Հրապարակել է AAP գործակալությունը)

1. Միջնամատի կանոն. զազրախոսությունն ու կոպիտ ժեստերն ԱՄԷ-ում հանցագործություն են համարվում և կարող են պատժվել մեծ տուգանքով:

2. Չհամբուրվել. հրապարականորեն համբուրվելը հասարակության մեջ ընդունված բարոյական նորմերի խախտում է համարվում, կարող է պատժվել բանտարկությամբ:

3. Փող ունենալ. կեղծ կտրոններ օգտագործելը կամ հաշիվները չմարելը կարող է հանգեցնել բանտարկության և տուգանքի:

4.Մերկ շրջել. ամենուր՝ բացի լողավազանից կամ լողափից, կինը պետք է հագնված լինի: Էմիրություններում թափանցիկ հագուստ, ծնկից վերև ոտքերը բացող զգեստ, բաց իրանով, ուսերով կամ մեջքով հագուստ կրելն անվայել է համարվում:

5. Չփորձել կնոջ հետ սիրախաղ սկսել. չարժե խոսել տեղացի կանանց հետ, նայել նրանց կամ կոպտել:

6. Չնկարահանել մարդկանց. առանց համապատասխան թույլտվության տեսախցիկով տեղի բնակչներին, հատկապես՝ կանանց նկարահանելը համարվում է օրենքի խախտում, կարող է պատժվել բանտարկությամբ կամ տուգանքով:

7. Հատուկ կանոններ Ռամադանի ժամանակ. Մուսուլմանների համար սուրբ Ռամադան ամսի ընթացքում ԱՄԷ-ում օտարեկրացիներին խորհուրդ է տրվում մթնշաղից մինչև արշալույս չուտել, չխմել, չծխել այնտեղ, որտեղ նրանց կարող են մուսուլմաններ տեսնել:

8. Սեքս-վերահսկողություն. ԱՄԷ-ում արտաամուսնական սեքսն արգելված է, օրինախախտները կարող են բանտարկվել և պատժվել: Օրենքով պատժելի են նաև հոմոսեքսուալ կապերն ու մարմնավաճառությունը: Պատիժը կարող է շատ խիստ լինել:

9. Եթե խմել ես՝ չնստես ղեկին. ԱՄԷ-ում արգելված է ալկոհոլ օգտագործած վիճակում մեքենա վարելը՝ անկախ չափաքանակից:

10. Ասա «ոչ» թմրանյութերին. ԱՄԷ-ի իշխանություններն անհանդուրժող են թմրամիջոցներ օգտագործողների հանդեպ: Խախտումը պատժվում է մեծ տուգանքով կամ երկարատև բանտարկությամբ:

11. Զգույշ դեղամիջոցների հետ. այլ երկրում բժշկի դուրս գրած դեղը կարող է արգելված լինել ԱՄԷ-ում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում