Նյու Յորքի «Լա Գուարդիա» օդանավակայանում ուղևորատար ինքնաթիռների հավաքարարները աշխատանքի դուրս չեն եկել՝ հաղորդում է TASS-ը:
Նրանք օդանավակայանի վարչակազմից պահանջում են խստացնել Էբոլա վարակի տարածման կանխարգելման միջոցառումները:
Աշխատակիցները կարծում են, որ իրենք անհրաժեշտ կերպով պաշտպանված չեն Էբոլայի առաջացրած հիվանդությամբ վարակվելուց: Մասնավորապես՝ նրանց իբր չեն բաժանվել հատուկ ձեռնոցներ և դիմակներ:










































