Լոնդոնի «Արսենալ»-ի չիլիացի կիսապաշտպան Ալեքսիս Սանչեսը հայտարարել է, որ իրեն դուր չի գալիս նստել պահեստայինների նստարանին, հաղորդում է ESPN-ը:
«Ես կարող եմ հանդես գալ յուրաքանչյուր դիրքում: Ատում եմ նստել պահեստայինների նստարանին: Ցանկանում եմ հաղթել բոլոր հնարավոր գավաթներն «Արսենալ»-ի հետ:
Հասկանում եմ, որ դա դժվար առաջադրանք է, սակայն այսպիսի կազմով մենք ի զորու ենք իրականացնել նույնիսկ ամենաանիրական նպատակները»,- հայտարարել է Սանչեսը:








































