Հյուսիսային Չինաստանում տղամարդը միտումնավոր կերպով վրաերթի է ենթարկել մի խումբ դպրոցականների: Ինչպես հաղորդում է «Սինհուա» գործակալությունը, վրաերթի ենթարկված 23 երեխաներից 13-ն այժմ գտնվում են հիվանդանոցում:
Գործակալության փոխանցմամբ՝ տղամարդը «չարացած է եղել հասարակության նկատմամբ» և չարությունը թափել է երեխաների վրա:
Տղամարդու մեքենայում եղել է գազի բալոն և պայթուցիկ նյութեր, որոնք նա պատրաստվում էր պայթեցնել վթարից հետո:
Նախնական տվյալների համաձայն՝ վարորդի արյան մեջ ալկոհոլի և թմրանյութի հետքեր չեն հայտնաբերվել:
Ոստիկանության տվյալներով՝ երեք տարի առաջ սպանվել է տղամարդու դուստրը, որից հետո նա մի քանի անգամ բողոքարկել է դատարանի որոշումը՝ նրա մահվան մեղավորների վերաբերյալ:







































