Սինդի Քրոուֆորդը, որը երկու տարի հետո կնշի իր 50-ամյակը, Violet Grey օնլայն ամսագրի հետ նոր հարցազրույցում պատմել է, թե ինչպես է իրեն հաջողվում պահպանել երիտասարդությունն ու գեղեցկությունը։ Ոճային կոստյումներով նրա նորաձև ֆոտոշարքը վկայում է, որ 1990-ականների աստղը առաջվա պես կարող է հպարտանալ սլացիկ կազմվածքով ու հարթ մաշկով։
Սուպերմոդելը պատմել է պարզունակ հակատարիքային ռազմավարության մասին և դրա արդյունքները կուտակիչ է անվանել։ Սինդիի խոսքերով՝ երբ կինը 35 տարեկանից սկսում է լրջորեն հոգ տանել իր մաշկի մասին, դա չի կարող դրականորեն չանդրադառնալ նրա արտաքին տեսքի վրա։

«Գաղտնիքն այն է, որ ոչ մի գաղտնիք էլ չկա,- արդեն քանիցս կրկնում է Սինդին իր հարցազրույցներում։- Արեք այն բաները, ինչը մենք գիտենք. մի ծխեք, լավ քնեք, բավականաչափ ջուր խմեք և գտեք այն, ինչը ձեզ կերջանկացնի»։

Անցած տարի The Edit պարբերականին տված բաց հարցազրույցում սուպերմոդելը պատմել էր նաև այն մասին, որ հանուն իդեալական քաշի պատրաստ չէ խիստ սահմանափակումների և երբեք դիետաներ չի պահել։

Իր 50-ամյակին, որը աստղը կնշի 2016-ի փետրվարի 20-ին, Սինդի Քրոուֆորդը նախատեսում է գիրք թողարկել։ Այնտեղ հավաքված կլինեն Սինդիի կարիերայի ընթացքում արված ավագույն լուսանկարները, հաջողության պատմությունն ու գեղեցկության գաղտնիքները։





































