2013-ի հունվարի 1-ից Վրաստանում միջինը 24.5%-ով կնվազի էլեկտրաէներգիայի սպառման սակագինը` լրագրողներին հայտնել է Վրաստանի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Կախի Կալադազեն: Նա պարզաբանել է, որ նրանց համար, ովքեր ամսական մինչև 100 կՎտ/ժ էլեկտրաէներգիա են ծախսում, գինը կկրճատվի 27%-ով, իսկ ովքեր ծախսում են մինչև 300 կՎտ/ժ՝ 21.5%-ով: 300 կՎտ/ժ-ից ավելի սպառող քաղաքացիների համար սակագինը չի փոխվի` փոխանցում է rbc.ru-ն:
Երկու դեպքերում սակագինն ընդհանուր հաշվարկով նվազում է միջինը 2.15 ցենտով: Ներկայում էլեկտրաէներգիա սպառողների առաջին խմբի համար այն 8.3 ցենտ է, երկրորդի համար՝ 9.81, երրորդի համար՝ 10.9:
Վրաստանի էլեկտրաէներգետիկայի հանձնաժողովը հայտնել է, որ էլեկտրամատակարար ընկերությունների հետ սակագնի նվազեցման բանակցությունները դեռ չեն ավարտվել:









































