Այսօր Արմեն Աշոտյանը շնորհակալություն հայտնեց մամուլում տեղ գտած այն գնահատականի համար, որ գերատեսչությունների մեջ ԿԳ ամենաօպերատիվն է արձագանքում։
Սակայն, Արմեն Աշոտյանի խոսքերով, չնայած ինտեսիվ աշխատանքին, իրենք միջոցառումներ են իրականացնում ավելի համակարգային աշխատելու համար, ինչպես նաև ջանում են լսել այլակարծությունը։
«Այսինքն՝ կենդանի օրգանիզմի սկզբունքով աշխատել բոլոր շահառուների հետ»,- նկատեց Արմեն Աշոտյանը և ավելացրեց, որ այս գործում իր դրական ներդրումը կունենա այսօր ներկայացված՝ 2011-2015 թթ. համար հաստատված ՀՀ ԿԳ հաղորդակցության ռազմավարությունը։