ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը տեսակապով ելույթ կունենա լոնդոնյան Observer Ideas փառատոնում, որը կկայանա հոկտեմբերի 12-ին: Դա կլինի Սնոուդենի առաջին հրապարակային ելույթը Մեծ Բրիտանիայում, հայտնում է The Guardian-ը:
Փառատոնի ընթացքում ելույթ կունենան տեխնոլոգիաների շատ մասնագետներ, գիտնականներ, քաղաքական ակտիվիստներ և երաժիշտներ: Նրանց թվում է ավստրալացի Կոնչիտա Վուրսթը:









































