«Բարսելոնա»-ի նախկին գլխավոր մարզիչ Յոհան Կրուիֆի կարծիքով` կատալոնական ակումբում տիրող մթնոլորտը բարենպաստ պայմաններ են ստեղծում ներկայիս գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի համար: Բայց վերջինիս աշխատանքում մեծ նշանակություն կունենա նաև հաջողությունը:
«Ապագան ցույց կտա, կարո՞ղ է արդյոք Լուիս Էնրիկեն հաջողության հասնել: Գործերը դեռ լավ են գնում: Ամեն ինչ կարգին է: Բայց միշտ կան վնասվածքներ և այլ խանգարող հանգամանքներ: Այդ պատճառով պետք է մի փոքր հաջողություն լինի: Կարող եմ ասել, որ «Բարսելոնա»-ում դեռ ամեն ինչ Լուիս Էնրիկեի օգտին է»,- AS-ը մեջբերում է Կրուիֆի խոսքերը:
Հիշեցնենք` Լուիս Էնրիկեն ստանձնել է «Բարսելոնա»-ի գլխավոր մարզչի պաշտոնը նախորդ ամռանը: Նրա գլխավորությամբ կատալոնացիներն ընդամնեը մեկ պարտություն են կրել:








































