Monday, 13 05 2024
Սրանք սիրում են կորցրածի վրա լացել. նպատակը Հայաստանը հզորացնելը չէ
Վրաստանի խորհրդարանի կոմիտեն 1 րոպեում աջակցել է օտարերկրյա գործակալների օրենքը
Բաքուն ակտուալացնում է «շրջափակված» Նախիջեւանի հարցը. սպասե՞լ էսկալացիայի
Վայոց Ձորում բողոքի ակցիայի մասնակիցը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին. ՔԿ
Բերետավորները բերման են ենթարկում քաղաքացիներին, որոնք Սրբազանի կոչով փակում են Կենտրոնի փողոցները
Հեղափոխական նոր՝ GIS մեթոդ ենք սկսել կիրառել՝ մեր ծառայություններն ավելի թափանցիկ կդառնան. Ավինյան
Աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում այսօր ԵԱՀԿ-ն կանգնած է լրջագույն մարտահրավերների առջև
Մետրոպոլիտենն այսօրվանից աշխատելու է մինչև ժամը 24։00-ն
Ասել եմ՝ բակերում սպիտակ լույսեր պետք չի դնել. ավելի շատ վնաս ենք տալիս, քան օգուտ. Ավինյան
ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստանում է
Բողոքի ակցիայի 151 մասնակից բերման է ենթարկվել
Ուղիղ. ՀՀ ԱԳ նախարարների և ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի ԱԳ նախարարի մամուլի ասուլիսը
Իսրայելն Գազայի հարավում ակտիվացնում է ռազմական գործողությունները
Բելգորոդում գնդակոծության զոհերի թիվը հասել է 19-ի
10:45
Ֆրանսիան կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել սահմանի սահմանազատումը համաձայնեցված սկզբունքների հիման վրա
10:30
IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 2-րդ տրանշը
Ակցիայի 88 մասնակից բերման է ենթարկվել
Թբիլիսիի բողոքի ցույցերի ժամանակ Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Վայոց Ձորում ճանապարհ փակելու բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրած անձը կալանավորվել է
Նրանք տապալվելու են, քանի որ դեմ են առել իշխանության լեգիտիմության պատին
Սևանում մեքենա է այրվել․ վարորդը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Առաջ ռուսի խաղաթուղթն էինք, հիմա դա էլ չենք. հիմա պրիզ ենք
Սպասվում են տեղումներ
Արտահերթ ընտրություն կլինի, թե ոչ, կախված է նրանից՝ շարժումն ինչ դիրքի դուրս կգա
Մուշավան թաղամասում մեքենա է այրվել
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան տուժածներ
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում

Վաղը կհստակեցվի Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու ամսաթիվը. Մոդեստ Կոլերով

Հոկտեմբերի 10-ին Մինսկում կանցկացվեն ԱՊՀ երկրների նախագահների խորհրդի, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի և Եվրասիական տնտեսական միության միջպետական խորհրդի նիստերը: ԵվրԱզԷս-ի նիստի ժամանակ Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Տաջիկստանի ու Ղրղըզստանի նախագահները կստորագրեն կառույցի լուծարման փաստաթուղթը: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նիստի ժամանակ կքննարկվեն ապրանքների ու ծառայությունների առևտրի, կապիտալի ու աշխատուժի տեղափոխման հետ կապված ակտուալ հարցեր:

Հետաքրքրականն այն է, որ Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը նախատեսվում էր հոկտեմբերի 10-ին, սակայն պաշտոնական հաղորդագրություններում որևէ խոսք չկա ՄՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրի ստորագրման մասին: Ավելին՝ հայտնի չէ նաև, թե արդյոք ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կմեկնի՞ Մինսկ, թե՞ ոչ: Ինչպես հաղորդել է ՀՀ ԱԳ նախարարությունը, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Մինսկ՝ Բելառուսի մայրաքաղաքում կայանալիք ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «Ռեգնում» լրատվական գործակալության խմբագրի պաշտոնում վերստին նշանակված, Ռուսաստանի Դաշնության 1-ին կարգի պետական խորհրդական, քաղաքագետ Մոդեստ Կոլերովը հստակեցրեց, որ հոկտեմբերի 10-ին որոշվելու է Հայաստանի՝ ՄՄ անդամակցության փաստաթղթի ստորագրման օրը:

«Ես կարծում եմ, որ Մինսկում կորոշեն Հայաստանի անդամակցության ստույգ ամսաթիվն ու ստորագրման տեղը: Չի բացառվում, որ հենց այնտեղ էլ տեղի ունենա: Պարզապես Հայաստանը ՄՄ-ի հետ տնային աշխատանքը կիրականացնի կամ մինչ այդ փաստաթղթի ստորագրումը, կամ դրանից հետո: Դրանք տեխնիկական հարցեր են, հոկտեմբերի 10-ին ամեն ինչ պարզ կդառնա»,- ասաց Մոդեստ Կոլերովը՝ շարունակելով, որ որևէ կողմ հոկտեմբերի 10-ին Հայաստանին չի խոստացել փաստաթղթի ստորագրություն:

Ըստ նրա՝ բացառապես ՀՀ ներկայացուցիչներն են տարբեր ժամկետներ նշել: Նրա համոզմամբ՝ Հայաստանը կմիանա եվրասիական պրոյեկտներին, քանի որ եվրասիական եռյակը արդեն տվել է իր համաձայնությունը, իսկ ՀՀ-ի և ԼՂ-ի միջև կտեղակայվի մաքսային անցակետ, որը կկրի ձևական բնույթ, ինչպիսին ՀՀ-ի և ԼՂ-ի միջև ներկայումս գտնվող սահմանային անցակետն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում