Դեկտեմբերի 22-ին Մադոննայի համերգի ժամանակ, որը տեղի է ունեցել նրա հաջող MDNA շրջագայության շրջանակներում, տհաճ դեպք է տեղի ունեցել: Երեկոյի հենց մեջտեղում փչացել է Էլեկտրական գեներատորը:
Երգչուհին ելույթ է ունեցել «Էստադիո Մարիո Ալբերտո Կեմպես» դահլիճում՝ Արգենտինայի Կորդովա քաղաքում: Համերգին հավաքվել է ավելի քան 50 000 հանդիսատես: Էլեկտրական գեներատորն անջատվել է Open Your Heart երգի կատարման ժամանակ:
Մադոննան չի շփոթվել և սկսել է իմպրովիզ անել իր պարախմբի անդամների հետ: Բարձրախոսի փոխարեն նա մեգաֆոն է օգտագործել: Նա երգը երգել է մինչև վերջ:
45 րոպե անց կազմակերպիչներին հաջողվել է վերացնել անսարքությունը: Մադոննան թեթևությամբ վերցրել է բարձրախոսն ու շնորհակալություն հայտնել հանդիսատեսին համբերության համար:
Նա ասել է. «Շնորհակալ եմ ձեզ ձեր համբերության համար: Շնորհակալ եմ ձեզ ամեն ինչի համար: Դուք պարզապես հիասքանչ եք»:
Երգչուհու համաշխարհային շրջագայությունն ամենաշահավետն է եղել 2012-ին: Տոմսերի վաճառքից Մադոննան վաստակել է 228 406 085 դոլար, հայտնում է starbloid.com-ը:











































