Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում արձագանքեց հնչեցված այն կարծիքներին, թե վերջին ժամանակաշրջանում միայն ԿԳ նախարարն է զեկույցում ԿԳ ոլորտի բարեփոխումների մասին։ Ինչից էլ տպավորություն է ստեղծվում, որ չունեն կամ չեն ցանկանում ներգրավել այլ ուժեր։
Արմեն Աշոտյանը ասաց, որ ԿԳ նախարարությունը նոր սկզբունքներ է որդեգրել, որի արդյունքում ոլորտի մյուս պատասխանատուները ևս կներկայացնեն իրենց ոլորտի խնդիրները և բարեփոխումները։








































