BBC կորպորացիան տեսահոլովակ է նկարահանել, որը նվիրված է BBC Music նոր պրոյեկտի թողարկմանը: Ընկերության ներկայացուցիչները The Beach Boys-ի God Only Knows հիթը համատեղ կատարելու համար 27 երգիչներ և երգչուհիներ են հրավիրել, հաղորդում է The Guardian-ը:
Ստեղծագործության ձայնագրմանը մասնավորապես մասնակցել են Էլթոն Ջոնը, Քայլի Մինոուգը, Ֆարել Ուիլյամսը, Սթիվի Ուանդերը, Էմելի Սանդեն, Ֆլորենս Ուելչը, Բրայան Մեյը, Քրիս Մարտինը և Lorde-ը: Երգը կթողարկվի սինգլի տեսքով: Պարբերականը նշում է, որ դրա վաճառքից հավաքված միջոցները կուղղվեն BBC Children in Need ամենամյա բարեգործական մարաթոնին:
The Guardian-ը հիշեցնում է, որ վերջին անգամ BBC-ն all-stars տրիբույտ է թողարկել 2000թ., որը համատեղ կատարել են այդ թվում նաև Բոնոն, Դևիդ Բոուին, Սյուզան Վեգան և Թոմ Ջոնսը: Սինգլի վաճառքի արդյունքում ավելի քան երկու միլիոն դոլար է հավաքվել:
BBC Music նոր նախաձեռնությունը կներառի հեռուստա-, ռադիոհաղորդումներ, թվային ծառայություններ, ուսուցողական ծրագրեր և երիտասարդ տաղանդներին աջակցելու պրոյեկտներ:












































