Նյու Յորքի տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցման դեպարտամենտը (DITT) փակել է մի նախագիծ, որը ենթադրում էր հարյուրավոր Bluetooth «փարոսիկների» տեղադրումը ողջ Մանհեթենում: Դրա պատճառը ապօրինի գովազդն է: Հաղորդիչներն օգտագործել են մարքեթինգային ընկերությունները հատուկ հավելվածն ունեցող անցորդների սմարթֆոններին push նախազգուշացումներ ուղարկելու համար, գրում է Hitech.vesti-ն:
Մեղավոր է ճանաչվել Titan360 ընկերությունը, որին պատկանում է հեռախոսախցիկների վրա գովազդ փակցնելու պայմանագիրը: Պարզվել է, որ վերոնշյալ ընկերությունն առանց DITT-ի թույլտվության սկսել է մարքեթինգային ծառայություններ առաջարկել` օգտագործելով «փարոսիկները» գովազդի տարածման համար:
DITT-ն էլ իր հերթին կարգադրել է ապամոնտաժել Bluetooth հաղորդիչները, քանի որ դրանք չեն կարող օգտագործվել գովազդի նապատակով` առանց գրավոր թույլտվության:







































