Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին վերսկսել է մարզումները: Այդ մասին հայտնում է Sport1-ը:
Ֆրանսիացի ֆուտբոլիստը շարունակում է մարզվել անհատական ծրագրով` հաղթահարելով ոտքի վնասվածքի հետևանքները: Սակայն այս պահին դժվար է կանխատեսել, թե երբ Ռիբերին շարք կվերադառնա:
Հիշեցնենք` սեպտեմբերի կեսին Ռիբերիին սկսել են անհանգստացնել ձախ ծնկի խնդիրները: Ավելի վաղ տեղեկություններ են տարածվել, որ ֆուտբոլիստը կարող է մասնակցել հոկտեմբերի 18-ին կայանալիք «Վերդեր»-ի դեմ հանդիպմանը:








































