Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի Անթալիա նահանգի Քունդու շրջանում կործանվել է երկտեղանոց գերթեթև ինքնաթիռ: Ինքնաթիռը քիմիկատներ է լցնելիս եղել անտառի վրա, երբ տեղի է ունեցել վթարը: Վթարի հետևանքով զոհվել է երկու մարդ: Վթարի պատճառներն անհայտ են մնում: Տարվում է հետաքննություն:











































