Դեկտեմբերի 25-ի գիշերը շրջանների զգալի մասում, ցերեկը Սյունիքում և Վայոց ձորում սպասվում են տեղումներ: 26-29-ը հանրապետության ողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին` հյուսիս-արևմտյան 5-10 մ/վրկ, 25-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ,լեռնային շրջաններում և լեռնանցքներում կդիտվի բուք, ճանապարհներին` մերկասառույց,առանձին հատվածներում`մառախուղ:
Օդի ջերմաստիճանը 25-26-ը գիշերը կնվազի 10-15, ցերեկը`5-6 աստիճանով, 28-29-ին`գիշերը կբարձրանա 8-10, ցերեկը` 4-5 աստիճանով:
Երևանում` դեկտեմբերի 25-ի գիշերվա առաջին կեսին սպասվում են տեղումներ, ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: 26-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: