Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Մաքսակետը Հայաստանից Ղարաբաղը «պոկելու» առաջին փուլն է. ադրբեջանցիները՝ Հայաստանի եվրասիական ինտեգրացիայի մասին

Հոկտեմբերի 10-ին նախատեսվում է Հայաստանի անդամակցությունը Ռուսաստանի նախաձեռնած Մաքսային միությանը, ապա ավելի ուշ՝ Եվրասիական տնտեսական միությանը, որի պայմանագիրն ուժի մեջ կմտնի 2015թ. հունվարի 1-ից: Հոկտեմբերի 10-ին ընդառաջ հրապարակվեց Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության պայմանագիրն իր բոլոր հավելվածներով: Հրապարակված փաստաթղթերում ընդգրկված են ընդհանուր դրույթներ Մաքսային տարածքի վերաբերյալ, որոնք գուցեև Հայաստանի դեպքում փոփոխվեն: Առկա փաստաթղթերից կարելի է միայն եզրակացնել, որ Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի միջև, ըստ ՄՄ Մաքսային օրենսգրքի, նախատեսվում է մաքսային անցակետ:

Պայմանագրի անբաժանելի մաս հանդիսացող հավելված 2-ի 7-րդ կետում հստակ գրված է. «Մաքսային Միության Մաքսային օրենսգրքի 2009 թվականի նոյեմբերի 27-ի պայմանագրի 2-րդ հոդվածի 1-ին մասում ավելացնել ««Հայաստանի Հանրապետություն» բառերը»: Իսկ ՄՄ Մաքսային օրենսգրքի 2-րդ հոդվածի 1-ին մասն ասում է. «Մաքսային միության միասնական մաքսային սահման են կազմում Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության տարածքները, ինչպես նաև այդ պետություններից դուրս գտնվող արհեստական կղզիները, կառույցները, շինությունները ու այլ օբեկտները, որոնց նկատմամբ ՄՄ անդամ երկրներն ունեն բացառիկ իրավասություններ»: Մի շարք փորձագետների համոզմամբ՝ եվրասիական պրոյեկտներում որոշողը Ռուսաստանն է, և Ռուսաստանի նախաձեռնությամբ և աջակցությամբ կանտեսվի մաքսակետի տեղակայման հարցը, որն անընդունելի են համարում ՀՀ և ԼՂ իշխանությունները, դատելով պաշտոնական հաղորդագրություններից, որոշ տեսակետների համաձայն էլ՝ Ռուսաստանը ևս դեմ չէ մաքսակետի տեղակայմանը, այլապես Աստանայում մայիսի 29-ին Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը բարձրաձայն չէր հնչեցնի Ալիևի նամակը և պահանջի Հայաստանից՝ միանալ պրոյեկտներին միջազգայնորեն ճանաչված սահմաններով:

Կան վերլուծաբաններ, որոնք համոզված են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հասունացել է մեծ համաձայնությունների փուլը, այդ համաձայնությունների էությունը Հայաստանի կողմից յոթ շրջանների վերադարձն ու շրջափակումից դուրս գալն է, որպեսզի եվրասիական պրոյեկտները Հայաստանի համար արդյունավետ լինեն: Ադրբեջանցի փորձագետները համոզված են, որ եվրասիական եռյակը հօգուտ Ադրբեջանի որոշումներ է կայացնելու, և փուլ առ փուլ կարգավորվելու է ԼՂ հակամարտությունը:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Բաքվի Քաղաքական ինովացիաների և տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն, ադրբեջանցի քաղաքական վերլուծաբան Մուբարիզ Ահմեդօղլուն նշեց, որ Ադրբեջանի համար Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև մաքսակետի հարցը չափազանց սկզբունքային և կարևոր է, որի համար էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նամակ ուղղեց իր եվրասիական գործընկերներին, որն էլ իր գործն արեց, քանի որ Հայաստանի անդամակցության փաստաթղթերում հստակ գրված է, որ մաքսային անցակետ ՀՀ-ի և ԼՂ-ի միջև լինելու է: Ըստ նրա՝ եթե Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղն առանձին պետություններ են, և դա Հայաստանը ևս ընդունում է, պետք է լինի մաքսակետ:

«Եթե Վրաստանի և Հայաստանի միջև կա մաքսակետ, եթե Իրանի հետ՝ կա, ապա պետք է լինի նաև ԼՂ-ի հետ»,- ասաց Ահմեդօղլուն: Ադրբեջանցի փորձագետը կարծում է, որ մաքսակետի տեղակայումը կարևոր է Ադրբեջանի համար, քանի որ դա Հայաստանից ԼՂ-ի առանձնացման առաջին փուլն է: Ւսկ երկրորդ փուլը, ըստ նրա, կիրականացվի, երբ Հայաստանը միանա այդ պրոյեկտներին: «Դրա էությունն այն է, որ ՄՄ եռյակը հարց է դնելու Հայաստանի առջև այնպես, որ ԼՂ-ՀՀ սահմանը սկսեն վերահսկել ադրբեջանցի սահմանափահները՝ բնականաբար, ԼՂ-ի կողմից: Մոտ ապագայում Դուք կլսեք այդ մասին»,- ասաց Ահմեդօղլուն:

Սակայն նա նաև ասաց, որ մեծ վստահություն չունի այն հարցում, որ այդ համաձայնագիրը ստորագրվելու է հոկտեմբերի 10-ին, քանի որ Ղազախստանն ու Բելառուսը դեռ պետք է ստորագրեն Հայաստանի անդամակցության համաձայնագիրը: «Այսինքն՝ սա դեռ գործընթաց պետք է անցնի: Ղազախստանն ու Բելառուսը միշտ են պաշտպանելու ադրբեջանական շահերը ՄՄ-ում: Ի դեպ ասեմ, սա անելու են մեկ այլ պատճառով ևս. Ղազախստանն ու Բելառուսը ցանկանում են իրենց երաշխավորել նման գործընթացներից և վտանգներից, ինչը, ըստ իս, Ադրբեջանի դեպքում է, և եթե Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը խախտված է, ապա Ադրբեջանն ու Բելառուսը մտավախություններ ունեն, որ Ռուսաստանը կխախտի նաև իրենց տարածքային ամբողջականությունները: Նրանք ցանկանում են, որպեսզի Ռուսաստանը երաշխիքներ տա, որ չի խախտի իրենց տարածքային ամբողջականությունը: Բելառուսն ու Ղազախստանը շահագրգռված չեն Հայաստանի անդամակցությամբ, քանի որ Հայաստանի տնտեսությունը հեռանկարային չէ, Հայաստանն ունի արտաքին պարտքեր և այլն»,- մեկնաբանեց Մուբարիզ Ահմեդօղլուն:

Հետաքրքրական է նաև այն, որ օրերս ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացից էր խոսել նաև ռուսաստանցի վերլուծաբան Սերգեյ Մարկովը: Վերջինս ասել էր, որ ճիշտ ժամանակն է, որպեսզի Հայաստանն ու Ադրբեջանը զիջումների գնան, իսկ այդ զիջումների էությունը հետևյալն է. յոթ շրջանների վերադարձ Հայաստանի կողմից և Հայաստանի ապաշրջափակում Ադրբեջանի և Թուրքիայի կողմից:

Ի դեպ, Մարկովն այն փորձագետներից է, ովքեր իրատեսական են համարում Ադրբեջանի եվրասիական ինտեգրացիան, ինչը հաշվի առնելով՝ կարելի է չբացառել, որ Ռուսաստանն այս կերպ փորձելու է Ադրբեջանին ևս ներգրավել այդ միություն:

Ըստ էության, ռուսաստանցի և ադրբեջանցի փորձագետները նույն հույսերն են արտահայտում Հայաստանի եվրասիական ինտեգրացիայի «պտուղների» վերաբերյալ: Իսկ այս տարբերակները ներկայումս քննարկվո՞ւմ են պաշտոնական մակարդակներում, թե՞ դրանք պարզապես սուբյեկտիվ փորձագիտական գնահատականներ են, հայտնի կդառնա ավելի ուշ, երբ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև մաքսակետ տեղակայվի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում