Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Սերժ Սարգսյանը հրաժարականի և Հայաստանի միջև

Սերժ Սարգսյանը շնորհավորել է ՌԴ նախագահ Պուտինի ծննդյան օրը՝ շնորհավորանքում ընդգծելով միջանձնային հարաբերությունների զարգացումն ու կարևոր նշանակությունը երկկողմ հարաբերությունների համար:

Սերժ Սարգսյանի այս շնորհավորանքի ֆոնին ուշագրավ է Ալիևի շնորհավորանքը, որը տեղի է ունեցել հեռախոսով: Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել: Եվ սա հետաքրքրական է մեկ այլ տեսանկյունից էլ: Ինչպես նախապես հայտարարվել էր, Պուտինը ծննդյան օրվա համար հանգիստ էր վերցրել և մեկնել ամենամոտ բնակավայրերից 400 կմ հեռու՝ տայգայի խորք: Հասկանալի է, որ Պուտինը կապի միջոցներից իրեն չէր զրկելու, սակայն պարզ էր, որ նա ուզում էր հանգստանալ: Սակայն Ալիևը ըստ էության խախտել է նրա հանգիստը իր հեռախոսային զանգով: Եվ քանի որ նա նման քայլի է դիմել, նշանակում է՝ վստահ է եղել, որ Պուտինին դա չի խանգարի և ավելին՝ հաճելի կլինի:

Այս ամենն իհարկե անձնական մանր հարցեր կլինեին, եթե խոսքը պետությունների ղեկավարների մասին չլիներ, ինչը, բնականաբար, իր արտացոլումն է ունենում մեծ քաղաքականության վրա: Ավելին՝ հենց նման իրողություններն են ամենալավը բնորոշում մեծ քաղաքականությունը: Եվ հատկապես բնութագրականն այն է, որ այս ամենը տեղի է ունենում Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության շեմին՝ հոկտեմբերի 10-ից առաջ: Եվ եթե սրան գումարենք նաև այն, որ 10-ից առաջ Բելառուս էր մեկնել նաև Ադրբեջանի արտգործնախարարը, կարող ենք վստահաբար ասել, որ Հայաստանի անդամակցության հարցի շուրջ ինչ-որ մի բան հյուսվում ,է և Ադրբեջանը, ըստ էության, մաքոքային դիվանագիտության փորձերով է զբաղված: Եվ այն, որ Եվրասիական եռյակից որևէ մեկը չի փորձել հրապարակային հայտարարությամբ որևէ կերպ սառեցնել Ադրբեջանի այդ էնտուզիազմը, կարող ենք ենթադրել, որ այս քաղաքականությունը նաև Եվրասիական միության անդամների սրտով է: Եվ եթե այս ամենին համադրում ենք ևս երեք իրադարձություն՝ Բորդյուժայի այցը Հայաստան, հոկտեմբերի 10-ին նախանշված հանրահավաքը և այդ ընթացքում ԲՀԿ-ի լեքսիկոնում էլ իշխանափոխության հայտնվելը, ինչպես նաև ԵԽԽՎ-ում ադրբեջանական լոբբինգի ազդեցության տակ ընդունվող բանաձևը, ապա ակնհայտորեն տեսնում ենք, որ Սերժ Սարգսյանի շուրջ հոկտեմբերի 10-ից առաջ օղակը սեղմվում է: Սակայն հասկանալի է նաև, որ սեղմվում է հատուկ նպատակով: Որն է առայժմ նպատակը՝ հստակ չէ: Բայց որ այդ ամենը հենց այնպես լինել չի կարող, կասկածից վեր է: Սակայն անկասկած է նաև, որ նպատակն էլ իրեն երկար սպասել չի տա, և շատ շուտով պարզ կլինի, թե ինչ գին է վճարելու Սերժ Սարգսյանը սեղմվող օղակը թուլացնելու համար: Թեև հավանական է նաև, որ գին վճարի Հայաստանը:

Կա երկու տարբերակ՝ կա՛մ Սերժ Սարգսյանը օղակից կազատվի Հայաստանի հաշվին վճարելով, կա՛մ կվճարի իր հաշվից և, Հայաստանի շահը ոտնահարելու հերթական քայլերից զերծ մնալով, պարզապես հրաժարականի պատրաստակամություն կհայտնի: Ըստ որում՝ իրավիճակը Սերժ Սարգսյանի համար կարծեք թե դասավորվում է այնպես, որ սեղմվող օղակից ազատվելու և մնալու ամենահավանական տարբերակը նրա համար հենց հրաժարականին պատրաստվելը կլինի: Գուցե թե դա չարյաց փոքրագույնը լինի նաև Հայաստանի համար, երբ մի կողմից Սերժ Սարգսյանը կմնա՝ ինչը վատ է, մյուս կողմից՝ այս անգամ գոնե կմնա Հայաստանի հաշվին չվճարելով:

Լավագույն տարբերակն այս առումով կլիներ Սերժ Սարգսյանի հեռանալը, եթե Հայաստանում ոչիշխանական եռյակը հանդես գար Եվրասիական միություն Հայաստանի ընթացքը կասեցնելու, ոչ թե դրա անշրջելիությունից օգտվելու դիրքորոշումով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում