Ռումինացի ֆուտբոլիստ Քրիստիան Տուդորը, ով երկար ժամանակ հանդես է եկել ռուսական «Ալանիա» և «Մոսկվա» ակումբների կազմում, դեկտեմբերի 23-ին մահացել է: 30-ամյա ֆուտբոլիստի մահվան պատճառը լյարդ ցիրոզն է:
2012թ. Տուդորը մի քանի անգամ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց: Ֆուտբոլիստը կախվածություն ուներ ալկոհոլից:







































